«Վերնիսաժի» մոտ հրդեհ է բռնկվել Opel-ում

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Սևակ Ղազարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը` կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։

ajax-loader