ԵՊԲՀ-ն հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է. Oncodaily

Հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։ Այդ մասին հայտնել է oncodaily.com-ը։ 

Այս գնահատականը հիմնված է մեծածավալ հետազոտության վրա, որի ընթացքում վերլուծության է ենթարկվել ողջ հետխորհրդային տարածաշրջանի բժշկական համալսարանների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետներ ունեցող համալսարանների գեներացրած գիտական արդյունքը։ 

Այն չափվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների միջոցով։ 

Արագ աճող համալսարանների ցանկում ԵՊԲՀ-ին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։ 

ajax-loader