Zurich Insurance Group-ը ներդրում է կատարել արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ աշխատող Ominimo ավտոապահովագրության ստարտափում:
Ominimo-ի հիմնական պրոդուկտն օգտագործում է մեքենայական ուսուցում ռիսկերը աննախադեպ մանրամասությամբ գնահատելու համար: Փոփոխական տվյալների սահմանափակ հավաքակազմի վրա հենվելու փոխարեն՝ հարթակը վերլուծում է հարյուրավոր գործոններ՝ տրանսպորտային միջոցի չափից մինչ7 քաղաքային ենթակառուցվածքի վիճակը, իրական ժամանակում ռիսկի մոդելները ճշգրտելու համար:
Այս մոտեցման շնորհիվ Ominimo-ն արագ գրավել է Հունգարիայի ավտոապահովագրության շուկայի 7%-ը՝ գործունեության առաջին տարում վաճառելով ավելի քան 300 000 պոլիս:
DA Direkt-ը՝ Zurich-ի դուստր ձեռնարկությունը Գերմանիայում, դիստրիբուցիայի մասին համաձայնագիր է ստորագրել Ominimo-ի հետ՝ Եվրոպայում ավտոապահովագրության համատեղ պրոդուկտներ թողարկելու համար:
Գործարկման մեկնարկը կսկսվի Լեհաստանից եւ կշարունակվի Շվեդիայի եւ Նիդեռլանդների շուկաներում:
Կողմերը չեն բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն աղբյուրները նշում են, որ Zurich-ը ձեռք է բերել Ominimo-ի 5% բաժնետոմսերը 10 միլիոն եվրոյով՝ ստարտափը գնահատելով 200 միլիոն եվրո:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ