Screenshot

Oդի ջերմաստիճանը նվազում է 10-12 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում այս շաբաթ սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ մանրամասնելով, որ հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազում է 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

ajax-loader