Nvidia-ն 5 միլիարդ դոլար կներդնի Intel-ում

Ամերիկյան չիպարտադրող Nvidia Corp.-ը նախատեսում է 5 միլիարդ դոլար ներդնել՝ խնդիրների մեջ հայտնված մրցակից Intel Corp.-ում՝ նպատակ ունենալով համատեղ մշակել նոր չիպեր անձնական համակարգիչների և տվյալների մշակման կենտրոնների համար:

Եվ այսպես, Nvidia-ն ձեռք կբերի Intel-ի բաժնետոմսեր 5 միլիարդ դոլարի չափով՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 23.28 դոլար։

Համագործակցության շրջանակում Intel-ը կզարգացնի մասնագիտացված չիպեր, որոնք հետագայում կներառվեն Nvidia-ի արհեստական բանականության համար նախատեսված տվյալների մշակման հարթակներում։ Բացի այդ, ընկերությունը կաշխատի նաև համակարգիչների համար չիպերի մշակման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, համաձայնագրում չի հիշատակվում Nvidia-ի՝ Intel-ի արտադրական հզորությունները սեփական չիպերի թողարկման համար օգտագործելու վերաբերյալ որևէ դրույթ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կառավարությունը ձեռք էր բերել Intel-ի բաժնետոմսերի 10%։

ajax-loader