Օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով «Mercedes ML»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում տեղադրված կրպակի մոտ։