Ռեկորդ․ Nissan Qashqai-ն անցել է ամբողջ Մեծ Բրիտանիան մեկ լիցքավորմամբ

Nissan-ը կրկին հաստատել է իր տնտեսման ռեկորդը․ Qashqai քրոսովերը e-Power հիբրիդային համակարգով մեկ բաք բենզինով անցել է Մեծ Բրիտանիան ծայրից ծայր։ Ընդհանուր ուղին կազմել է 837 մղոն (1347 կմ)։

Այսպիսով, Qashqai-ն գերազանցել է նաև 2007-ի առաջին սերնդի դիզելային տարբերակի արդյունքը:

Ճանապարհորդությունը տևել է 18 ժամ երկու օրում, իսկ վերջնակետում մեքենան ուներ վառելիքի պաշար ևս մոտ 160 կմ-ի համար։

e-Power համակարգը գործում է յուրահատուկ ձևով: 1.5-լիտրանոց տուրբո շարժիչը չի շարժում անիվները, այլ աշխատում է որպես գեներատոր՝ լիցքավորելով 1.8 կՎտ/ժ մարտկոց, որն էլ սնուցում է էլեկտրաշարժիչը։ Համակարգի ընդհանուր հզորությունը 201 ձիաուժ է:

Թեստի ընթացքում միջին արագությունը և վարելու ոճը Nissan-ը չի հրապարակել, սակայն ընդունել է, որ խնայող վարումը կարող է տալ ավելի բարձր արդյունքներ, քան լաբորատոր չափումները։

ajax-loader