Next Gen․ եզակի զրահամեքենա՝ General Motors-ից

General Motors-ը հատուկ ծառայությունների համար նախատեսված զրահամեքենա է ցուցադրել՝ յուրահատուկ տեխնիկայով։ Ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ GM Defense-ը, մանրամասներ է հայտնել Next Gen նախագծի մասին, հայտնում է motor.ru-ն։

Նորարարությունը ցուցադրվել է՝ օգտագործելով չորս դռնանի պիկապ բեռնատարը որպես օրինակ. դա սերիական հիբրիդ է: Կապոտի տակ դրված է 2,8 լիտրանոց Duramax դիզելային շարժիչ, որը միացված չէ անիվներին և սնուցում է 12 վոլտ քաշային մարտկոցը։ Լիաքարշակությունն իրականացվում է առջևի և հետևի էլեկտրական շարժիչների միջոցով:

General Motors-ի ռազմական պիկապ բեռնատարի համար հիմք է հանդիսացել Chevrolet Silverado 2500HD-ը՝ ZR2 փաթեթով, բայց թվում է, թե քաղաքացիական բեռնատարից մնացել են միայն շրջանակը և ներքին որոշ բաղադրիչներ:

Տեխնոլոգիան բոլորովին այլ է՝ GM-ը դեռ չի առաջարկում սերիական EREV հիբրիդներ զանգվածային գնորդի համար։ Էլեկտրաէներգիայի պահուստի, հզորության և քաշի բնութագրերը չեն հրապարակվում։

ajax-loader