ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է աշխատանքից հեռացնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հարյուրավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը շաբաթ օրն աշխատանքից ազատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր աշխատակիցների, այդ թվում՝ հանրային առողջության առանցքային պաշտոնների համար պատասխանատու աշխատակիցների»,- նշվելէ հաղորդագրությունում:
Ազատվածների թվում են մոտ երկու տասնյակ աշխատողներ, որոնք կազմում են Լաբորատոր ծառայությունը, որը պատասխանատու է համաճարակներին նախապատրաստման համար:
Աշխատակիցների խոսքով՝ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում է աշխատանքի ցածր արտադրողականությունը։
Հունվարին The New York Times թերթը գրել էր, որ Թրամփը կարող է աշխատանքից հեռացնել ավելի քան 50 հազար պետական աշխատակցի։ Հրամանագիրը կարող է հանգեցնել «դաշնային աշխատուժի զանգվածային վերակազմավորման»: