NASA․ Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները՝ Juno զոնդով

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Յուպիտերի լուսանկարները, որոնք ամենաորակյալն են գազային այս հսկայի դիտարկումների պատմության մեջ։ Լուսանկարներն արել է Juno զոնդը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակի կողքով 66-րդ անգամ թռչելիս։

Յուպիտեր - 1.jpg (182 KB)

Juno տիեզերանավն արձակվել է 2011-ին և Յուպիտեր է հասել հինգ տարի անց՝ 2016-ին՝ անցնելով 2,735 միլիարդ կիլոմետր տարածություն: Այդ ժամանակից ի վեր զոնդը կանոնավոր կերպով թռնում է Յուպիտերի և նրա արբանյակների կողքով և լուսանկարում դրանք, ապա տվյալներն ուղարկում Երկիր:

Յուպիտեր - 2.jpg (132 KB)

Գազային հսկայի վերջին թռիչքի ժամանակ զոնդն արել է մոլորակի ամենաբարձրորակ լուսանկարները: Օրինակ՝ խոշոր պլանով նկարել է Յուպիտերի հյուսիսային բևեռը (այս տարածաշրջանում հայտնաբերվեց կենտրոնական ցիկլոն՝ շրջապատված ութ այլ ցիկլոններով, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը մոտ 4000 կմ է)։

Յուպիտեր - 3.jpg (117 KB)

Juno-ն նաև լուսանկարել է Յուպիտերի ամենահայտնի փոթորիկը` Մեծ կարմիր բիծը։ Եթե 1979-ին այն երկու անգամ մեծ էր Երկրից, ապա այժմ ​«ընդամենը» 1,3 անգամ է մեծ մեր մոլորակից:

Juno-ի ստացած տվյալները ցույց են տվել, որ Մեծ Կարմիր բծի փոթորկի խորությունը մոտ 320 կմ է։ Զոնդը նաև խոշոր ցիկլոններ է գրանցել գազային հսկայի հարավային բևեռի վրայով թռչելիս:

Յուպիտեր - 4.jpg (98 KB)
ajax-loader