Moody’s-ը $580 միլիարդի պարտատոմսեր կթողարկի

Moody’s վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։

«Կանաչ» պարտատոմսերին բաժին կհասնի դրանցից $580 միլիարդը։

Գործակալությունը նշում է, որ զարգացման տարբեր բանկեր «կայուն» պարտատոմսերի թողարկող կհանդիսանան եւ կառաջարկեն այլ «կանաչ» գործիքներ։

«Նոր կանաչ տեխնոլոգիաների մեջ ներդրումները կարագանան, քանի որ «անցումային շրջանի» ֆինանսավորումը դառնում է ավելի կարեւոր: Հստակ երեւում է քաղաքական աջակցությունը էկոլոգիապես մաքուր լուծումներին, ներառյալ «կանաչ» ջրածինը, կենսավառելիքը, էներգիայի պահեստավորման մարտկոցները եւ այլն: Նման աջակցությունը կարող է բարձրացնել այս տեխնոլոգիաների արժեքային մրցունակությունը՝ մեծացնելով հավանականությունը, որ նման «կանաչ» նախագծերը կդառնան պետական կամ մասնավոր ֆինանսական պարտատոմսերի կառուցվածքի անբաժանելի մասը»,- նշել է Moody’s-ը։

ajax-loader