Տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ի մեքենաները աճուրդի են հանվել՝ հարուստ երկրպագուներին մոտոսպորտի պատմության մի կտոր տալու համար: Սակայն մինչև վերջերս ոչ ոք հնարավորություն չէր առաջարկել ներդրում կատարել մոտոսպորտի ապագայի մեջ: McLaren-ը պատրաստվում է փոխել դա, գրում է Jalopnik-ը:
Monterey Car Week-ի ընթացքում McLaren Racing-ի գործադիր տնօրեն Զաք Բրաունը հայտարարել է, որ դեկտեմբերին՝ Աբու Դաբիի Գրան պրիի ուիքենդի ժամանակ, ընկերությունը աճուրդի կհանի «Ֆորմուլա-1»-ի 2026 թվականի մեքենան, 2026 թվականի Arrow McLaren սուպերքարը և «Դիմացկունության աշխարհի առաջնության» 2027 թվականի LMDh մեքենան։ Բրաունը շեշտում է, որ սրանք մեքենաներ են, որոնք դեռ գոյություն չունեն իրականում, դրանք դեռ մշակման փուլում են։
Բայց սա պարզապես մեքենայի գնում չէ։ Աճուրդի հաղթողը ստանում է յուրահատուկ հնարավորություն, ըստ որի մեքենան մրցելու է աշխարհի մրցուղիներով և դուք կարող եք ընտրել, թե ով է լինելու դրա ղեկին՝ Լանդո Նորի՞սը, թե՞ Օսկար Պիաստրին։