Հոկտեմբերի 14-ը Lydian Armenia-ում հոբելյանական է․ նշում ենք մեր ընկերության հիմնադրման 20 ամյակը։
20 տարի առաջ մեկնարկած պատմությունը երբեք չհուսահատվելու և միշտ առաջ շարժվելու, միասին դժվարին իրավիճակները հաղթահարելու և հաջողությունները կիսելու մասին է, մարդու և մարդու համար արժեք ստեղծելու մասին է։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան շնորհավորում է մեր գործընկերոջը և մաղթում հաջող, չընդհատվող աշխատանք, որը կնպաստի պետության զարգացմանը։