LaserWeeder G2 ռոբոտը գերազանցել է 75 հոգանոց բրիգադի հնարավորությունները

Գրաֆիկական պրոցեսորների մշակման ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ Nvidia-ն, և արհեստական ​​բանականության վրա հիմնված գյուղատնտեսական ռոբոտների մշակող Carbon Robotics-ը միավորել են ուժերը մոլախոտերի դեմ պայքարում, ինչի արդյունքում ստեղծվել է LaserWeeder G2 ռոբոտը։

Տրակտորով քարշակվող այս սարքն ունի զգալի հաշվողական հզորություն և բարձր կետայնության 36 տեսախցիկներ՝ մոլախոտերը նույնականացնելու և ոչնչացնելու համար՝ օգտագործելով յուրաքանչյուրը 240 Վտ հզորությամբ 24 դիոդային լազերներ, հաղորդում է Техкульт-ը։ Վերջին յոթ տարիների ընթացքում 14 երկրների հարյուր հիսուն ագարակատերեր արդեն օգտվել են այս «տերմինատորի» ծառայություններից։

Ռոբոտը կարող է մեկ րոպեում հաղթահարել 10 հազար մոլախոտ կամ մեկ ժամում՝ 600 հազար մոլախոտ։ Այն նախատեսված է ժամում 2-4 հեկտար մշակելու համար, ինչը գերազանցում է 75 հոգանոց բրիգադի հնարավորությունները։ LaserWeeder G2-ի արդյունավետությունը կազմում է ոչնչացված մոլախոտերի 99%-ը։

LaserWeeder G2-ն անհերքելի առավելություններ ունի մոլախոտերի դեմ պայքարի միջոցների նկատմամբ։ Նախ, բարձր ճշգրտությամբ ռոբոտը շատ ավելի անվտանգ է, և երկրորդ, մոլախոտերը մշակման այս ձևին հարմարվողականություն չեն ձևավորում։

ajax-loader