Knockin’ Heads․ Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 000 դոլարով վաճառել է սեփական կտավը

Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 հազար դոլարով վաճառել է սեփական կտավը։ 78-ամյա դերասանը իր ոչ այնքան հայտնի տաղանդը բացահայտել է տեսահոլովակում, որը տարածել է TMZ-ում։

Նա Լաս Վեգասի Wynn հյուրանոցում նկարահանել է իր՝ «Knockin’ Heads» ստեղծագործության համար լարված սակարկությունները:

Նրա աշխատանքը գրեթե պատի չափի կտավ է, որը լցված է վառ կանաչով, դեղինով և կարմիրով, կարծես ներշնչված է փողոցային գրաֆիտիներով՝ համակցված կուբիստական ոճով:

Ստեղծագործությունը ներկայացնում է Ստալոնեի՝ որպես նրա խորհրդանշական կերպար Ռոկի Բալբոայի տրաֆարետային պատկերը և այլ աբստրակտ դեմքեր, որոնք խորասուզված են մտքերի մեջ են: Ներքևի ձախ անկյունում կարող եք տեսնել «Դեռևս պայքարում ենք – 21.12.18» բառերը:

Սլայը հայտարարել է, որ միջոցները կտրամադրվեն Sin City գալա երեկույթի ժամանակ՝ ՁԻԱՀ-ի հետազոտության համար:

Instagram-ի նախորդ գրառման մեջ հոլիվուդյան վետերանը ներկայացրել էր մեկ այլ օրիգինալ աշխատանք՝ բացահայտելով, որ սկսել է նկարել ինը տարեկանում և խրախուսելով երկրպագուներին փորձել այդ հոբբին:

ajax-loader