Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական ու քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև «Խաթամ ալ-Անբիյա» ռազմակայանի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։
Բացի այդ, առանձին հարվածների հետևանքով զոհվել են Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին՝ միջուկային ոլորտի գիտնական և Իսլամական Ազադ համալսարանի նախագահը, և Ֆերեյդուն Աբբասին՝ նույնպես միջուկային ոլորտի գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավարը։
Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։
Մայրաքաղաքում թիրախավորված վայրերի թվում են բնակելի շենքերը։ Ականատեսներն ու պետական հեռուստատեսության լրագրողները հայտնել են, որ զոհերի թվում տեսել են կանանց և երեխաների դիակներ։