iPhone 17-ի վաճառքներն ԱՄՆ-ում և Չինաստանում առաջին 10 օրում 14%-ով բարձր են եղել, քան iPhone 16-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Այս մասին հայտնում է Counterpoint վերլուծական ընկերությունը։
Միևնույն ժամանակ, նոր սմարթֆոնի հիմնական մոդելի վաճառքները Չինաստանում գրեթե կրկնապատկվել են նախորդ տարբերակի համեմատ, իսկ երկու շուկաներում միասին աճել են 31%-ով։
«iPhone 17 շարքի հիմնական մոդելն ունի գնի և որակի գերազանց հարաբերակցություն և չափազանց գրավիչ է սպառողների համար: Թարմացված պրոցեսոր, բարելավված էկրան, մեծացված հիմնական հիշողություն, արդիականացված դիմային տեսախցիկ. և այս ամենը նույն գնով, ինչ անցած տարվա iPhone 16-ը»,– ընդգծում են վերլուծաբանները: