Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) զգալի տուգանքներ է սահմանել Gucci, Chloé և Loewe ապրանքանիշերի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու մեջ: ԵՀ հայտարարության համաձայն՝ երեք ընկերություններն էլ միջամտել են իրենց արտադրանքը վաճառող անկախ խանութների և առցանց հարթակների առևտրային գործունեությանը: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ամենամեծ տուգանքը՝ 120 միլիոն եվրո, կիրառվել է Gucci-ի նկատմամբ, որը ֆրանսիական Kering կոնգլոմերատի մասն է կազմում: Ֆրանսիական Chloé նորաձևության տունը պարտավորվել է վճարել 20 միլիոն եվրո, իսկ իսպանական Loewe ապրանքանիշը՝ մոտավորապես 18 միլիոն եվրո: Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ այդ գումարներն արդեն կրճատվել են, քանի որ երեք ընկերություններն էլ համագործակցել են հետաքննության հետ:
Բրյուսելի պաշտոնյաների խոսքով՝ Gucci-ն, Chloé-ն և Loewe-ն արգելել են խանութներին շեղվել իրենց առաջարկած գներից, սահմանել են առավելագույն զեղչերի սահմանաչափեր և սահմանել զեղչերի ժամկետներ։ Եվրոպական հանձնաժողովը հավելել է, որ որոշ դեպքերում նրանք արգելել են մանրածախ առևտրականներին զեղչեր առաջարկել ապրանքների, մասնավորապես՝ պայուսակների, հագուստի, կոշիկի և զարդերի վրա։