(Roma - Itália, 30/10/2021) Fotografia Oficial com os Chefes de Delegação do G20..Foto: Alan Santos/PR

Աֆրիկյան միությունը կարող է G20-ին միանալ Դելիի գագաթնաժողովում

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը տեղի կունենա Դելիում սեպտեմբերի 9-10-ը, կարող է բավարարվել G20-ին անդամակցելու Աֆրիկյան միության (ԱՄ) հայտը։ Այդ մասին գրում է Times of India պարբերականը:

Այս գագաթնաժողովում ԱՄ-ն G20-ում ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որն այդ մասին գրել է մասնակից երկրների բոլոր առաջնորդներին ուղղված նամակում:

«Դա, ամենայն հավանականությամբ, կարտացոլվի գագաթնաժողովի արդյունքներում, եթե վերջին պահին որևէ ձախողում տեղի չունենա»,- նշում է հրատարակությունը։

 The Times of India-ն գրում է, որ, Հնդկաստանի իշխանությունների կարծիքով՝ «G20-ին Աֆրիկյան միության անդամակցության վերաբերյալ Մոդիի առաջարկը ցույց է տալիս Հնդկաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու Աֆրիկայի ներկայացուցչությունը և գործընկերությունը գլոբալ հարաբերությունների ձևավորման գործում»։

Թերթը հավելել է, որ «աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մի քանիսը գտնվում են Աֆրիկայում, որի միագումար ՀՆԱ-ն  կազմում է 2,4 տրիլիոն դոլար»:

ԱՄ-ի ընդգրկումը G20-ում «կարող է դառնալ Հնդկաստանի նախագահության ամենանշանակալի ձեռքբերումը», քանի որ մասնակիցներին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել ուկրաինական հակամարտության շուրջ:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այս շաբաթվա սկզբին հայտարարել են, որ հեշտ չի լինի Ուկրաինայի հարցում փոխհամաձայնության հասնել: ԵՄ պաշտոնյաները նույնպես սեպտեմբերի 6-ին նշել են, որ Ուկրաինայի վերաբերյալ Հնդկաստանի կողմից ներկայացված փոխզիջումային բանաձևը կամ տեքստը լիովին հաշվի չի առնում իրենց մտահոգությունները։

ajax-loader