Forbes. աշխարհի ամենահարուստ հայերը-2025թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների 2025թ. ցուցակը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը: Միլիարդատերերի 2025թ.-ի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ: Ռուբեն Վարդանյանը, գտնվելով Բաքվում՝ գերության մեջ,  ոչ միայն պահպանել է իր դիրքը, այլ նաև կարողության աճ է արձանագրել։ Նա նաև հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։

Forbes 2025թ.-ի ցուցակի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողություն վերջին տարում աճել է 2.1 մլրդ դոլարով և կազմել 5 մլրդ դոլար։ Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 717-րդ հորիզոնականում է։

Արգենտինահայ 92-ամյա Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,072-րդ հորիզոնականում է, 2024թ. համեմատ նրա կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով և կազմել 3.4 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 59-ամյա Սամվել Կարապետյանը 2025թ․-ի ցուցակի 1,141-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար: 2024թ. համեմատ արձանագրվել է աճ 0.3 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 57-ամյա Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 3.2 մլրդ դոլար, 2024թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1141-րդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 51-ամյա Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2024թ. համեմատ փոփոխություն չի արձանագրվել։ Նա ցուցակի 1,688-րդ հորիզոնականում է։

44-ամյա Քիմ Քարդաշյանի կարողության չափը չի փոխվել՝ կրկին կազմելով 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,019-րդ հորիզոնականում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը կրկին գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 2,110-րդ հորիզոնական։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.2 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,623-րդ հորիզոնականում է։ 2024թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.2 մլրդ դոլարով։

56-ամյա Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար, նա ցուցակի 2,623-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 44 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 92 տարեկան։

ajax-loader