ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Visa-ին դեբետային քարտերի ոլորտում ենթադրյալ հակամրցակցային գործելակերպի համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է դատարան դիմել Visa-ի գործարար պրակտիկայի բազմամյա հետաքննությունից հետո։
Financial Times-ը գրում է, որ դեռ 2021 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը Visa-ից տեղեկատվություն էր հայցել հակամենաշնորհային դրույթների հնարավոր խախտումների մասին։ Հետաքննությունը կենտրոնացել էր ԱՄՆ-ում Visa-ի դեբետային քարտերի բիզնեսի, ինչպես նաեւ այլ ցանցերում եւ վճարային ձեւերում մրցակցության վրա:
ՏԱՍՍ-ը գրում է, որ Ճապոնիայի իշխանությունները եւս Visa-ին կասկածում են հակամենաշնորհային օրենքները խախտելու եւ վարկային քարտեր տրամադրելիս ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ։