Դուբայի ոստիկանությունը բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հրավիրում է սելֆի անել իր նոր, շքեղ պարեկային մեքենայի՝ Tesla Cybertruck-ի ֆոնին։
Հունիսի 18-21-ին Դուբայի Dubai Mall-ի սահադաշտում բոլոր ցանկացողները կարող են մոտիկից տեսնել եւ լուսանկարվել մեքենայի կողքին։

Ավելի վաղ՝ կիրակի, Դուբայի ոստիկանությունը սոցցանցերում ներկայացրել էր ոճային էլեկտրական բեռնատար՝ ներկված վառ կանաչասպիտակավուն երանգով եւ ինքնատիպ համարանշանով՝ 5։
Tesla-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը արձագանքել է գրառմանը սմայլիկով եւ գրել». «Զիլ է»։