ՇՄ նախարարությունը COP-17-ի համար գործակցության է հրավիրում փորձառու կազմակերպությունների

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է համագործակցության հրավեր՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)» կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ հրավերը վերաբերում է փորձառու կազմակերպություններին, որոնք ունեն առնվազն 2 տարվա գործունեություն, ինչպես նաև ազգային կամ միջազգային մասշտաբով զանգվածային միջոցառումների կազմակերպման փորձ (2000+ մասնակից):

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, ժամը 10:00-ն, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 հասցեով։ 

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011-81-85-29, +37494559902 հեռախոսահամարներով, կամ գրել՝ secretariat@env.am էլեկտրոնային հասցեին։

ajax-loader