Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել «Mark Sevouni» և «Sonuar» բրենդերի շոկոլադե կոնֆետների, տեղական մրգերի բազայի վրա օրգանիկ չրերի, շոկոլադապատ չրերի ու մրգային հիմքով այլ կոնֆետների արտադրության ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
«Չաարատ Կապան»-ն աշխատանքի է հրավիրում մասնագետների
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ Ֆաբրիկայի ջարդողի։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Պարտադիր պահանջներն են՝ Հանքաքարի տեխնոլոգիական բնութագրի իմացություն: Շահագործվող սարքավորումների տեխսպասարկման և անսարքությունների հայտնաբերման ու դրանց վերացման հմտություն: Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ HR@chaarat.am էլ.փոստի հասցեին»,- նշված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» vը
Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառումը՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս համաժողովի միջոցով իրենց նպատակն է կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ «հզորացնելով արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»: «Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ ...
Կարդալ ավելին »Հուլիսին ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց փաստաթղթերի 5,3 մլն դրամի ապրանքների մատակարարման 32 դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ ՊԵԿ-ից հայտնում են, որ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ փոխնախագահ
2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով, կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը: «Արտաքին հատվածից գնաճային ...
Կարդալ ավելին »12-ամսյա գնաճը զգալի դանդաղել է՝ կազմելով 1,5 տոկոս. ԿԲ փոխնախագահ
2023 թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագորեն նվազել և կազմել է -0.5%: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն դանդաղել է՝ կազմելով 1.5%: «2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը, և 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել։ Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ...
Կարդալ ավելին »Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԵՎ) արտարժույթով՝ «BB-»-ից «B+»-ի, կանխատեսումը կայուն է, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։ Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական աճը։ Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2023թ. կավելանա 7,2 տոկոսով, 2024թ.՝ 5,9, 2025թ.՝ 4,5 տոկոսով։ «Վերջին ...
Կարդալ ավելին »Բանկային համակարգի՝ պետական բյուջե վճարած հարկերն ավելացել են
Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 93.14 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33.99 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 178.9%): 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 19.87 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի: Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ