ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին, նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, ...
Կարդալ ավելին »Relax
Փրկված արջեր, անտառների վերականգնում. այսօր բնության պահպանության համաշխարհային օրն է
Բնության պահպանության համաշխարհային օրվա առթիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփում է 2024-2025թթ․ իր նշանակալի ձեռքբերումները՝ կենսաբազմազանության պահպանության, անտառների վերականգնման, վայրի կենդանիների փրկության, համայնքային զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում՝ հանուն Հայաստանի բնական ժառանգության և կայուն ապագայի։ Հուլիսի 28-ին նշվող Բնության պահպանության համաշխարհային օրը 2025թ․-ին շեշտում է բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման հավաքական պատասխանատվությունը՝ հանուն կայուն ապագայի ...
Կարդալ ավելին »«Մանկական Եվրատեսիլ 2025»․ Հանրայինը հայտարարում է մրցույթ
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար: Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։ «Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին ...
Կարդալ ավելին »«Նոթեյշնս»․ 9 երկրից 30 արվեստագետ Երևանում մասնակցում է երաժշտական լաբորատորիային
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային, որն անցկացվոելու է մինչ օգոստոսի 3-ը՝ Երևանում, մասնակցում է ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և ևս 9 երկրից։ Նրանք կուսումնասիրեն, կվերաիմաստավորեն և կվերափոխեն հայկական դասական երաժշտությունը։ Hosq-ի կազմակերպած լաբորատորիայի ընթացքում մասնակիցները, աշխատելով արխիվային ստեղծագործությունների հետ, կփորձարկեն ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ընդլայնելով ավանդական կառուցվածքների սահմանները և ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։ Արվեստագետները կընկղմվեն հայկական երաժշտության ...
Կարդալ ավելին »Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի պրեմիերան՝ «Ոսկե ծիրան»-ում
Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։ Զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել ...
Կարդալ ավելին »Թումանյանի ընտանիքը` անանց արժեքներ
Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում՝ «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսությունը ներկայացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Բանախոսը ներկայացրել է Հովհաննես Թումանյան թանգարանի կողմից ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ...
Կարդալ ավելին »ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի համալիրը և Քարերի սիմֆոնիան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ...
Կարդալ ավելին »Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ ...
Կարդալ ավելին »Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու թատրոնից անժամկետ հանձնվել է համայնքին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ից հետ վերցնել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին։ Այս որոշումը պայմանավորված է «Սարերում» որմնանկարի /հանրապետական նշանակության հուշարձան/ անվտանգ պահպանությունն ապահովելու և պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման մեջ ասվում է, որ Որմնանկարը 2016–ին կառավարության որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ...
Կարդալ ավելին »Խամաճիկների թատրոնը «Ոսկե» դիպլոմով է վերադարձել Սանկտ Պետերբուրգի «Կուկարտ-XVII» փառատոնից
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին ներկայացել է ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությամբ։ Ներկայացումը բարձր գնահատականի են արժանացրել ինչպես հանդիսատեսը, այնպես էլ տիկնիկային արվեստի մասնագետները, ինչի արդյունքում փառատոնին արժանավայել մասնակցության համար թատրոնը պարգևատրվել է «Ոսկե» դիպլոմով։ «Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնը տիկնիկագործների միակ բարեգործական փառատոն ...
Կարդալ ավելին »