Երիտասարդության միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է մի շարք մարզամշակութային միջոցառումներով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերից, մարզում կազմակերպվել են համերգներ, կինոցուցադրություններ, հանդիպումներ, ցուցահանդեսներ։ Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել «Երիտասարդությունը ժամանակ չէ, այլ ոգի է» խորագրով միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։ Բարձրացվել են երիտասարդներին հուզող կարևոր հարցեր, անցկացվել է ինտերակտիվ խաղ-քննարկում, որտեղ մասնակիցները կիսվել են ...
Կարդալ ավելին »Relax
Միջազգային մրցույթ՝ Հայաստան-Մոլդովա գործակցության շրջանակում
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալությունը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, մրցույթն անցկացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» արձանագրության շրջանակում: Մրցույթի նպատակներն ...
Կարդալ ավելին »«Ֆեստիվառ» փառատոնի համար կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի
Հայաստանի մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցները կտրամադրվեն նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ...
Կարդալ ավելին »UralTerraJazz-ին կմասնակցեն երաժիշտներ նաև Հայաստանից
Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը ներկայացնող երաժիշտները ելույթ կունենան UralTerraJazz ջազի միջազգային փառատոնում, որը կկայանա օգոստոսի 9-ին Սվերդլովսկի մարզի Կամիշլով քաղաքում: Այդ մասին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դանիիլ Կրամերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Իրինա Շչետնիկովան հայտնել է, որ Ուրալի բնակիչների և հյուրերի համար ելույթ կունենա նաև Արտեմ Մանուկյանը Հայաստանից։ «Նա ...
Կարդալ ավելին »«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»՝ Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ ...
Կարդալ ավելին »Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ Global Icon Awards-ի մրցանակակիր
Հնագույն երաժշտության «#Տաղարան» համույթի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն Աթենքում անցկացվող «Global Icon Awards» հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Համաշխարհային խորհրդանիշ 2025» պատվավոր մրցանակի՝ երաժշտության ոլորտում: «Global Icon Award – 2025»-ը կայացել է հուլիսի 1-3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ համախմբելով մշակույթի, արվեստի, բժշկության, ձեռնարկատիրության և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։ Մրցանակաբաշխության հիմքում երկու կարևոր սկզբունք է՝ մասնագիտական նվաճումներն ու ակտիվ գործունեությունը, ...
Կարդալ ավելին »Ջենիֆեր Լոպեսի համերգին հատկացված 6 միլիոն դոլարից 1,6-2 միլիոնը փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան
Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։ Նա թեմային անդրադարձել է ReOpen Media հարթակին տված հարցազրույցում։ «Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի ...
Կարդալ ավելին »«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար կծախսվի 340 000 դոլար
ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար 130,6 մլն դրամ (340 հազար դոլար) կծախսի. Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։ Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար: Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերությամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ին։ Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո ...
Կարդալ ավելին »Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան հաջողություններով է վերադարձել է Կաննի կինոփառատոնից
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից: «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։ Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»: ...
Կարդալ ավելին »Սինգապուրցիներնն առանց վիզայի այցելում են 193 երկիր․ ՀՀ-ն ևս բարելավել է դիրքերն անձնագրերի վարկանշային աղյուսակում
Henley&Partners ընկերության տվյալներով՝ 2025 թվականի կեսին Հայաստանը համաշխարհային անձնագրերի վարկանշային աղյուսակում բարձրացել է մինչև 71-րդ հորիզոնականը։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցում էր 74-րդ հորիզոնականը։ ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի թույլտվության այցելել աշխարհի 67 երկիր։ Վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս առանց մուտքի թույլտվության ճանապարհորդել աշխարհի 193 երկիր։
Կարդալ ավելին »