Relax

Toyota-ն ներկայացնում է e-Palette բազմաֆունկցիոնալ մոդելը

Toyota-ն գործարկում է բազմաֆունկցիոնալ էլեկտրական e-Palette մեքենայի սերիական տարբերակը, որը ներկայացվել էր դեռևս 2018 թվականին։ Ճապոնիայում մոդելն արդեն կարելի է պատվիրել՝ սկսած 29 մլն իենից (մոտ 168 հազար եվրո)։ Այն 4.95 մ երկարություն ունի և նախատեսված է 16 ուղևորի համար (չորս նստատեղ և տասներկու կանգնած) և մեկ վարորդի։ Ներկայում այն համապատասխանում է ավտոմատացման Level 2 մակարդակին, սակայն մինչև 2027 ֆինանսական ...

Կարդալ ավելին »

Մաարի դիմանկարը՝ 14 միլիոն դոլար․ Հոնկոնգում աճուրդի է հանվել Պաբլո Պիկասոյի գլուխգործոցը  

Պաբլո Պիկասոյի հազվագյուտ և նշանակալի աշխատանքը կդառնա սեպտեմբերի 26-ին Հոնկոնգում կայանալիք Christie’s-ի 20-21-րդ դարերի արվեստի երեկոյան աճուրդի կարևորագույն պահերից մեկը։ «Կանացի կիսանդրին»՝ նրա մուսայի և սիրեցյալի՝ Դորա Մաարի հմայիչ դիմանկարը, գնահատվում է 11-14 միլիոն դոլար։ Մասնավոր հավաքածուներում ավելի քան 25 տարի գտնվելուց հետո այս աշխատանքը ներկայացնում է Մաարի վերջին ժամանակների ամենամեծ և ամենատպավորիչ պատկերներից մեկը, որը աճուրդի է հանվել։ Նկարված ...

Կարդալ ավելին »

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է 80-ամյակը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։ Ակադեմիան սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  2024–2025 թթ. ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ  կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ...

Կարդալ ավելին »

TrioLab․ հայ և ռուս թատերական գործիչները երևանյան հանդիսատեսի դատին են հանձնել ներկայացումը

Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների միությունների միջև ստորագրված  համագործակցության հուշագրի շրջանակում օրերս Երևանում ներկայացվել է TrioLab բեմադրությունը։ Նախագիծը միավորել է երկու երկրներից նկարիչների, ռեժիսորների և դերասանների։  Վիճակահանությամբ ձևավորվել է հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստել են մինչև 10 րոպե տևողությամբ  փոքրիկ ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ։  Լ աբորատորիայի ընդհանուր թեման ...

Կարդալ ավելին »

Մասկի դստեր դեբյուտը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում

21-ամյա մոդելն իր նորամուտն է արել Ալեքսիս Բիթթարի «Միսս ԱՄՆ 1991» գեղեցկության մրցույթի թեմատիկ միջոցառման ժամանակ։ «Ես միտումնավոր ընտրեցի յուրաքանչյուր մասնակցի ներկայացնելու Միացյալ Նահանգների այն նահանգը, որտեղ տրանսգենդերների իրավունքները սպառնալիքի տակ են»,-Page Six Style-ի հրապարակած հայտարարության մեջ ասել է դիզայները։ Տրանսգենդեր Վիվիանը ցուցադրությանը քայլել է որպես «Միսս Հարավային Կարոլինա»։ Նա վստահ քայլել է կարճ թևքերով կարմիր զգեստով՝ համալրելով կերպարը Ալեքսիս ...

Կարդալ ավելին »

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամի ծննդյան տոնը։ Qahana.am-ից հայտնում են, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, ...

Կարդալ ավելին »

Կրետեի հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։  Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի ...

Կարդալ ավելին »

Չինգիզ Այթմատովի տուն–թանգարան. հենց նա է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը

Ղրղզստանում այցելեցի Չինգիզ Այթմատովի տուն թանգարան: Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի, գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ ...

Կարդալ ավելին »

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» բացառիկ համերգը՝ Գյումրիում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Շրջագայության հերթական կանգառը Գյումրին էր։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Դրա հիմնական նպատակն է խթանել մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը՝ դասական արվեստը հասանելի դարձնելով Հայաստանի բոլոր ...

Կարդալ ավելին »

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերու է ծնվել

«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերու է ծնվել։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Կարդալ ավելին »
ajax-loader