Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային ...
Կարդալ ավելին »Relax
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում անցնում են Մեծ թատրոնի հյուրախաղերը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 15, 16 և 17-ին Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարները, երգչախումբն ու նվագախումբը ներկայացնում են Վերդիի գլուխգործոց «Լուիզա Միլլեր» օպերան։ «Լուիզա Միլլեր» օպերան 150 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմ է բարձրացել 2023 թվականի մայիսի 23-ին: Բեմադրող-ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, իսկ բեմադրող-դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Լուիզա Միլլերի դերակատարը հայազգի մենակատար, ...
Կարդալ ավելին »Nemra ռոք խմբի «Hmm…» ալբոմը Spotify-ում հատել է մեկ միլիոն լսումների սահմանը
Հայկական Nemra ռոք խմբի «Hmm…» ալբոմը Spotify-ում հատել է մեկ միլիոն լսումների սահմանը։ Խումբն ալբոմը թողարկել է 2019 թ-ին, հատկանշական է, որ այնտեղ ներառված բոլոր 11 երգերը անգլալեզու են։ «Մեր «Hmm․․․» ալբոմը Spotify-ում ունի 1,000,000 դիտում (լսում):Բավականին տպավորիչ է` հաշվի առնելով, որ Հայաստանում քչերն են օգտվում Spotify-ից եւ ալբոմը բացառապես անգլալեզու է: Շնորհակալ ենք: Ժամանակն է անցնել հաջորդին»,-սոցիալական ցանցերի իր ...
Կարդալ ավելին »Մեծանուն կինոռեժիսորի հոբելյանի առթիվ ներկայացվել է «Բալետ Փարաջանովը»
Ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը։ Այդ մասին հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, որի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բալետն իրականություն է դարձել։ Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի ամենադաժան և ...
Կարդալ ավելին »Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և ...
Կարդալ ավելին »«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունն այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում իրականացնում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը: Ծրագիրը նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակչության 150-ամյակին, Ավետիք Իսահակյանի «Սասունցի Մհերը» պոեմի ստեղծման 105-ամյակին, իրականացվում է նաև Վարպետի ծննդյան 125-ամյակին ընդառաջ: «Խոսող կտավներ» ներառական նախագծի ...
Կարդալ ավելին »WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն
Երևանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրի անվան 25-ամյա գրադարանը նշում է գրադարանավարի օրը
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան գրադարանը նշում է ոչ միայն աշխատակիցների տոնը, այլև գրադարանի կազմավորման 25-ամյակը: 1998թ. համայնքային 5 գրադարանների վերամիավորմամբ ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը: 2021թ. անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Ներկայումս գրադարանն ունի երեք մասնաճյուղ:
Կարդալ ավելին »Air Fest․ օդային շոու, թռիչքներ՝ ուղղաթիռներով, օդապարիկներով
«Air Fest» փառատոնը ներկայանում է նոր ծրագրով ու թռիչքային ավելի մեծ հնարավորություններով։ Սեպտեմբերի 28-ին արդեն 5-րդ անգամ անցկացվելու է «Air Fest» փառատոնը։ Սկզբում այն անցկացվել է Ստեփանակերտում, նախորդ տարի՝ Ստեփանավանում, այս տարի օդային շոուների համար ընտրվել է Եղվարդը։ Հրավիրած ասուլիսին «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանը նշեց, որ փառատոնն արդեն բավական սիրված ու սպասված ...
Կարդալ ավելին »Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նոր ռոյալ ունի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գերատեսչությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է: Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ...
Կարդալ ավելին »