Արագածոտնի մարզից նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք են ժամանել 51 փոքրիկներ, որոնք ճանաչողական շրջայց են կատարել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցել են «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ «Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների ...
Կարդալ ավելին »Relax
«Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից»․ Ժաննա Անդրեասյանը՝ «Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, «Իմպրեսիոնիզմի ուղիներ» կազմակերպության ...
Կարդալ ավելին »Նիկոլ Քիդմանի Moulin Rouge զգեստով․ Քենդալ Ջենները՝ Vogue World 2025-ի պոդիումում
Քենդալ Ջենները ցուցադրել է շոուգըրլի ոգին՝ կրելով Նիկոլ Քիդմանի Moulin Rouge զգեստը աստղերով լի Vogue World 2025 շոուի պոդիումում։ 29-ամյա մոդելը բացել է միջոցառումը և վստահորեն քայլել ցուցադրության ժամանակ, որը կիրակի օրը բացվել է Հոլիվուդի Paramount Pictures Studios-ում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Vogue (@voguemagazine) Ջեները ընտրել է փայլուն արծաթե կորսետե բոդի՝ ծոպերով և երկար, հոսող մեջքով։ Դեկոլտեն ...
Կարդալ ավելին »Մեկուսացված և անտեսանելի՝ Հելոուինին․ Dating.com-ի ուսումնասիրությունը
Հելոուինը կարող է թվալ քաղցրավենիքի, սարսափելի զգեստների և զվարճանքի տոն, սակայն Dating.com-ի ուսումնասիրությունը պարզել է, որ միայնակների համար այս օրն ավելի շատ տխրություն է բերում, քան ուրախություն, հաղորդում է NYP-ն։ 1000 միայնակների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 59%-ը Հելոուինը համարում է տարվա ամենադժվար հուզական տոներից մեկը, իսկ 57%-ը՝ այն նույնիսկ ավելի վատ, քան Սուրբ Վալենտինի օրը։ Շատերը ...
Կարդալ ավելին »Գիտակրթական միջազգային համաժողովում քննարկվել է Հայաստանը տարածաշրջանային նորարարական հաբ դարձնելու թեման
Երևանում իր աշխատանքն է շարունակում «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովը, որին մասնակցում են կրթության և գիտության ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից։ Աշխատանքային երկրորդ օրվա առաջին պանելային քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումները ներկայացրին «Համալսարանները և գիտությունը որպես տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ» թեմայով։ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործադիր տնօրեն Ֆրիդերիկ Հետինգերն իր ...
Կարդալ ավելին »Manifesto․ ապագայի սուպերքարը՝ Lamborghini-ից
Lamborghini ընկերությունը ներկայացրել է Manifesto դիզայն-կոնցեպտը, որը ցույց է տալիս բրենդի ապագա ոճային ուղղությունը։ Նախագիծը նվիրված է Lamborghini Centro Stile սեփական դիզայն-ստուդիայի 20-ամյակին։ Պատկերները հրապարակել է ընկերության դիզայնի տնօրեն Միտյա Բորկերտը։ Կոնցեպտը զարգացնում է իտալական բրենդի ներկայիս ոճը՝ պահպանելով նրա ճանաչելի գծերը՝ սուր «շնաձկան քիթը» առջևում և Y-աձև լուսային տարրեր։ Որոշ անկյուններից ավտոմեքենան հիշեցնում է Hot Wheels խաղալիքային մոդել, սակայն ...
Կարդալ ավելին »Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան ...
Կարդալ ավելին »17-րդ ReA. Netflix-ի, Pixar-ի և Օսկարի մրցանակակիրներ. Երևանը կհյուրընկալի համաշխարհային կինոգործիչների
Այս աշնանը Երևանը կրկին կդառնա ֆանտաստիկ աշխարհների մայրաքաղաք, քանի որ մեկնարկում է ReA 17-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների փառատոնը․ հոկտեմբերի 19-25-ը (ReAnimania): Տասնյոթ տարի շարունակ ReA-ն Հայաստանի մայրաքաղաքը վերածել է մի տարածքի, որտեղ բախվում են աշխարհներ՝ պրոֆեսիոնալ և ֆանտաստիկ, եվրոպական և հայկական, թվային և ձեռագործ: Կազմակերպիչները խոստացել են ցուցադրություններով, սեմինարներով, հանդիպումներով և ցուցահանդեսներով լի շաբաթ է լինելու։ Փառատոնի հատուկ ...
Կարդալ ավելին »150 միլիոն դոլար․ Jacob & Co.-ն Դուբայում կառուցում է գերշքեղ բնակարան
Ամերիկյան Jacob & Co. ապրանքանիշը, որը հայտնի է իր նրբագեղ և անզուգականորեն աչքի ընկնող ժամացույցներով և զարդերով, մանրանկարչական մեխանիկական հրաշքներից վերածվել է ճարտարապետական մասշտաբի: Արդյունքը Aureum Estate-ն է՝ Դուբայում գտնվող 150 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր բնակարանը, որը մարմնավորում է ապրանքանիշի «որքան մեծ, այնքան լավ» փիլիսոփայությունը, գրում է Robb Report-ը։ Ստեղծված ընկերության հիմնադիր Ջեյքոբ Արաբոյի կողմից՝ 14 դիզայներների և ութ ճարտարապետների ...
Կարդալ ավելին »«Էրեբունի-Երևան 2807». վաղը Թաթայի համերգին կերգի նաև Լյուբա Ուսպենսկայան
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն առանձնանում է բազմատեսակ ու հետաքրքիր համերգային ծրագրերով՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ արտերկրից ժամանած երաժիշտների։ Հրավիրած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ Երևանում համերգային հրավառություն է սպասվում։ «Հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի անվան այգում Երևանի տոնի համերգային ծրագրի մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտական համերգով։ Երեկոյան հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին։ Արդեն ժամը 21։00-ին համերգային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ