IT

Ո՞ւր կհասցնի AI-ն․ Վաշինգոնտում հանդիպել են Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը

ԱՄՆ Սենատում տեխնոլոգիական հսկաների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել են արհեստական բանականության (ԱԲ) ռիսկերին, կարգավորումներին ու ապագային վերաբերող հարցեր, տեղեկացնում է CNN-ը։Սա այս ձևաչափով նախատեսված ինը հանդիպումներից առաջինն է, որը կազմակերպել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության առաջնորդներ և ավելի քան 60 սենատոր: Հանդիպումների շարքը նպատակ ունի ձևավորել  ընդհանուր համաձայնություն մի ...

Կարդալ ավելին »

iPhone-ի պատմության մեջ 15-րդը կլինի շրջադարձայինը. համեմատական

Ըստ պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ iPhone 15-ը հեղափոխական առանձնահատկություններ է բերել լուսանկարչության ոլորտում։ Հիշեցնենք, որ iPhone 14-ը համալրված է հետևի երկու ոսպնյակներով՝ 12 ՄՊ հիմնական սենսորով և 12 ՄՊ լայնանկյուն f/2.4 ոսպնյակով։ iPhone 15-ը ներկայացնում է ավելին, նոր արտադրված iPhone-ի ունի 48 մեգապիքսել տեսախցիկ։ Նույնը, ինչ տեղադրված է iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում: Սա աներևակայելի կարևոր թարմացում ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը ավելացրել է ջրի սպառումը տեխնոլոգիական ընկերություններում

2022 թվականին Microsoft ընկերությունը 6,4 միլիարդ լիտր ջուր է սպառել։ Սա համարժեք է միջին չափի 640 միլիոն դույլ ջրի կամ օլիմպիական 2560 լողավազանի տարողության։ Տվյալները ներկայացված են Microsoft-ի բնապահպանական վերջին զեկույցում։ Պատճառն այն է, որ ChatGPT-ի նման արհեստական բանականության մոդելներ ստեղծելու համար շատ ջուր է անհրաժեշտ։ Սրանք հսկայական էլեկտրաէներգիա են պահանջում ու շատ ջերմություն են առաջացնում:  Ինքը՝ OpenAI-ի GPT-4 մոդելը, արհեստական ...

Կարդալ ավելին »

YouTube-ը սկսել է խաղերի փակ թեստավորումը

YouTube-ը սկսել է իր Playables նախաձեռնության հանրային փորձարկումը, որը խաղեր է բերում հարթակ։ Թեև Playables-ում ներառված խաղերի տեսակների մասին մանրամասն տեղեկատվությունը սահմանափակ է, սա հարթակի բովանդակության քանակն ընդլայնելու հերթական քայլ է: Playables բաժինն առայժմ կհայտնվի հիմնական էջում սահմանափակ թվով օգտատերերի համար՝ թույլ տալով նրանց խաղալ խաղեր անմիջապես YouTube-ում աշխատասեղանի և շարժական սարքերից: Բաժինը կմիանա այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են երաժշտությունը, հեռուստատեսությունը, ...

Կարդալ ավելին »

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:   «Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 ...

Կարդալ ավելին »

Apple-ը USB-C միակցիչով iPhone 15 կթողարկի․ Bloomberg

Նոր iPhone 15-ը, որը Apple-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, Lightning-ի փոխարեն համալրված կլինի USB-C լիցքավորման միակցիչով, հայտնում է Bloomberg-ը։ Բացի այդ, USB-C պորտը կհայտնվի նաև AirPods Pro ականջակալների վրա։ Apple-ը պատրաստվում էր շարունակել օգտագործել Lightning միակցիչն իր սմարթֆոններում ևս մի քանի տարի, սակայն նրա ծրագրերի վրա ազդել են Եվրամիության պահանջները. բլոկը պարտավորեցնում է բջջային սարքերի արտադրողներին անցնել USB-C ստանդարտին մինչև հաջորդ ...

Կարդալ ավելին »

PseudoAugment՝ խանութներում ինքնասպասարկման խելացի առաջարկով ստարտափ

Ապագայի խանութներում, ամենայն հավանականությամբ, ապրանք կշռող աշխատակիցների կարիք չի լինի։ Սկոլկովոյի գիտատեխնիկական ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետազոտողների թիմը ներկայացրել է արհեստական ​​բանականության միջոցով կշեռքի վրա ապրանքները ճանաչելու մեթոդ: IEEE Access ամսագրում հրապարակված հետաքրքիր հետազոտությունը կարող է իսկական հեղափոխական փոփոխություն մտցնել խանութների աշխատանքի և ինքնասպասարկման ոլորտում: Նրանց նոր մշակումը, որը հայտնի է որպես PseudoAugment, խոստանում է հեշտացնել և արագացնել նեյրոնային ցանցերի ուսուցումը, ...

Կարդալ ավելին »

X-ը ներկայացնում է աուդիո և տեսազանգեր

X սոցիալական ցանցը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, պատրաստվում է ընդլայնել իր գործիքակազմը՝ ներմուծելով տեսազանգեր և աուդիո զանգեր՝ առանց հեռախոսահամարի անհրաժեշտության: Սեփականատեր Իլոն Մասկը հարթակում գրել է, որ տեսազանգերը և աուդիո զանգերը գալիս են X: Այս քայլը Մասկի տեսլականի մի մասն է՝ X-ը վերածելու «համընդհանուր» համապարփակ հավելվածի, որը նման է Tencent Holdings Ltd.-ի WeChat-ին, հինգշաբթի հաղորդել է Bloomberg-ը: X-ի ...

Կարդալ ավելին »

Երբ մայներները կարտադրեն պատմության մեջ վերջին Bitcoin-ը

Կրիպտոարժույթների աշխարհում, որտեղ անկայունությունն ու անորոշությունը սովորական են, բիթքոինը մնում է եզակի ակտիվ՝ ֆիքսված մատակարարմամբ: Բիթքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն սահմանել է 21 մլն բիթքոինի հստակ քանակ: Մինչ օրս մայն է արվել ավելի քան 19 մլն բիթքոին, ինչը թողնում է միայն մի քանի միլիոն ապագա մայներների համար: Բիթքոին մայներները վաստակում են 2 եղանակով՝ ցանցի նոր բլոկի ստեղծման պարգևներ և ընթացիկ գործարքների ...

Կարդալ ավելին »

Google play և App Store․ ինչ հավելվածներ են ամենաշատը ներբեռնում մեր երկրից

Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2023թ. սեպտեմբերի 4-ի դրությամբ: Google play Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Wildberries առևտրային հարթակը: Երկրորդ հորիզոնականում Kinodaran ֆիլմերի դիտման հավելվածն է: Երրորդ տեղում Telegram հաղորդակցական հարթակն։ WhatsApp հաղորդակցական հարթակը չորրորդ հորիզոնականում է։ Հինգերորդ տեղում gg ուղևորափոխադրումների հայկական հարթակն է։ TikTok տեսասոցիալական հարթակը վեցերորդ է։ Յոթերորդ տեղում Who calls հեռահաղորդակցական հավելվածն է։ Yandex Go ուղևորափոխադրումների և առաքումների ...

Կարդալ ավելին »
ajax-loader