IT

WhatsApp-ը թույլ կտա պրոֆիլի նկարներ քաշել Instagram-ից և Facebook-ից

Meta ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերն սկսել է փորձարկել նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին ուղղակիորեն ներմուծել պրոֆիլի լուսանկարներ Instagram և Facebook սոցիալական ցանցերից: Այս մասին հայտնել է WABetaInfo պորտալը՝ հայտնաբերելով նորամուծությունը Android-ի համար նախատեսված հավելվածի բետա-տարբերակում (տարբերակ 2.25.21.74): Գործառույթը, որն ուղղված է պրոֆիլի անհատականացման պարզեցմանը, Meta-ի՝ իր հարթակները ինտեգրելու ռազմավարության մաս է կազմում: Նոր գործառույթի մանրամասներ Նոր հնարավորությունն ընդլայնում է ...

Կարդալ ավելին »

Samsung-ը չիպեր կարտադրի Tesla-ի համար․ պայմանագիր է կնքել մինչև 2033-ը

Հարավկորեական տեխնոլոգիական «Samsung» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող «Tesla»-ի համար միկրոէլեկտրոնիկա արտադրելու նպատակով, հայտնում է «Bloomberg» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ համաձայնագրի գումարը կազմում է 16,5 միլիարդ դոլար և այն նախատեսված է մինչև 2033 թվականի վերջ։ Ըստ գործակալության՝ «Tesla»-ի հետ նոր պայմանագիրը կնքվել է այն բանից հետո, երբ «Samsung»-ը կորցրել էր իր դիրքերը միկրոչիպեր արտադրողների շուկայում։ Ներկայումս ընկերությունը բավարար ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ Netflix-ը կիրառել է AI էֆեկտներ

Netflix-ն առաջին անգամ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականությամբ ստեղծված տեսողական էֆեկտներ իր հեռուստասերիալներից մեկում: Սթրիմինգային հարթակի համատեղ գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտնել է, որ ԱԲ-ն օգտագործվել է շենքի փլուզման տեսարանի ստեղծման համար՝ «The Eternaut» անվանումը կրող արգենտինական գիտաֆանտաստիկ շոուում: Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիան հնարավորություն է տվել արտադրական թիմին ավարտել տեսարաններն ավելի արագ և քիչ ծախսերով: Գեներատիվ ԱԲ-ի կիրառումը համարվում է ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտի տնտեսվարողներին տրվող պետական աջակցության հայտերն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։  Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝ աշխատանքային միգրանտների համար, նոր աշխատողների ներգրավման համար, կադրերի վերապատրաստման համար: «Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ...

Կարդալ ավելին »

Tesla ճաշարան՝ Հոլիվուդում․ ռոբոտը մատուցում է պոպկորն

Լոս Անջելեսում պաշտոնապես բացվել է Իլոն Մասկի երկար սպասված Tesla Diner-ը, որը նախագծված է ռետրո-ֆուտուրիստական ոճով։ Բացմանը հյուրերին դիմավորել են մարդանման Optimus ռոբոտները, որոնք այցելուներին պոպկորն են հյուրասիրել հսկայական էկրանների և Tesla-ի լիցքավորման կայանների ֆոնին։ 24-ժամյա անսովոր ավտոկայանատեղին գտնվում է Հոլիվուդյան հայտնի բուլվարում: Հաստատությունը հագեցած է 80 գերհզոր V4 Supercharger լիցքավորման կայաններով և երկու հսկա էկրաններով, որոնք նախատեսված են ֆիլմեր ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան AI-ն կկիրառի պետական ծառայություններում․ համաձայնագիր՝ OpenAI-ի հետ

ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի պետական ծառայություններում արհեստական բանականության կիրառմամբ արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։ Ընկերության և Գիտության վարչության միջև կնքված համաձայնագրով OpenAI-ին կարող է տրամադրվել մուտք՝ պետական տվյալների բազաներ, և դրա ծրագրաշարերը կարող են օգտագործվել կրթության, պաշտպանության, անվտանգության և արդարադատության ոլորտներում։ Տեխնոլոգիաների հարցերով նախարար Փիթեր Քայլը նշել է, որ արհեստական բանականությունը ...

Կարդալ ավելին »

Deutsche welle․ հաքերները հարձակվել են Microsoft-ի սերվերների վրա

Հաքերները հարձակվել են Microsoft-ի տեղական SharePoint սերվերների վրա, հայտարարել է ընկերությունը՝ կոչ անելով հաճախորդներին տեղադրել թարմացում: Հարձակման հետաքննությանը միացել է ամերիկյան ՀԴԲ-ն: Այդ մասին տեղեկացնում է Deutsche welle-ն։  «Հարձակումները թիրախավորում են տեղական SharePoint սերվերները, որոնք վեբ-հիմքով համագործակցության և փաստաթղթերի կառավարման հարթակ են, որն օգտագործվում է պետական ​​գործակալությունների և բիզնեսների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է ...

Կարդալ ավելին »

Nvidia․ առաջինը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն դոլարը

Nvidia-ն պատմություն կերտեց՝ դառնալով աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն դոլարը: Բաժնետոմսերի գինը հասավ 164 դոլարի ռեկորդային մակարդակի (հաշվի առնելով բաժնետոմսերի բաժանումը)՝ առաջ անցնելով տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ից և Apple-ից՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: Այս հաջողությունը Nasdaq ինդեքսը հասցրեց պատմական նոր առավելագույնի: Տարեսկզբից Nvidia-ի բաժնետոմսերն աճել են 20%-ով, իսկ վերջին հինգ տարում դրանց արժեքը բարձրացել է ավելի քան ...

Կարդալ ավելին »

911 Carrera T Club Coupe․ հատուկ մոդել՝ Porsche-ից

Porsche-ը կրկին զարմացնում երկրպագուներին՝ թողարկելով բացառիկ 911 Carrera T Club Coupe մոդելը, որը նվիրված է Porsche Club of America (PCA) 70-ամյակին։ Սա արդեն երրորդ հատուկ սերիան է՝ թողարկված միայն PCA անդամների համար: Առաջինը եղել է 2005-ին (997 Carrera S հիմքով), երկրորդը՝ 2015-ին (991 GTS հիմքով)։ Այս մոդելի հիմքը 911 Carrera T (992.2)-ն է՝ թեթև կառուցվածքով, մեխանիկական փոխանցման տուփով։ Արտադրվել է ...

Կարդալ ավելին »

Չեխիան արգելել է պետական մարմիններում DeepSeek AI-ի կիրառումը

Չեխիան կիբերանվտանգության նկատառումներից ելնելով արգելել է պետական կառավարման մարմիններում արհեստական բանականության հիման վրա աշխատող չինական DeepSeek ստարտափի որևէ արտադրանքի օգտագործումը։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ նման որոշում է կայացվել կիբերանվտանգության հարցերով ազգային ընկերության կողմից ստացված նախազգուշացումից հետո։ Մասնավորապես նշվել է, որ կա վտանգ՝ չարտոնված հասանելիություն ստանալու օգտատերերի տվյալներին, քանի որ DeepSeek-ը պատրատվորված է ...

Կարդալ ավելին »
ajax-loader