IT

Սաուդյան Արաբիան 40 միլիարդ դոլար կներդնի AI-ում

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է ստեղծել մոտ 40 միլիարդ դոլարի հիմնադրամ և այդ միջոցները ներդնել արհեստական բանականության ոլորտում։ Այդ մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչները վերջին շաբաթներին քննարկել են ամերիկյան Andreessen Horowitz վենչուրային կապիտալի ընկերության և այլ ֆինանսիստների հետ հնարավոր գործընկերությունը, գրում է թերթը: Քննարկվել է Էր Ռիադում գրասենյակ հիմնելու ...

Կարդալ ավելին »

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամը նվազել է․ Kaspersky

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը (11,30%), որի մասնաբաժինը նույնպես աննշան ...

Կարդալ ավելին »

Microsoft-ը խաղեր կավելացնի LinkedIn-ում

Microsoft-ը մտադիր է իրեն պատկանող LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցում խաղեր ավեցնել, որպեսզի ավելացնի ժամանակը, որն ավելի քան 1 միլիարդ մարդիկ ծախսում է այս հարթակում։ Խոսքը համացանցում մեծ տարածում գտած Wordle-ի նման գլուխկոտրուկների մասին է։ Սկզբնական փուլում LinkedIn-ի օգտատերերին հասանելի կլինի երեք խաղ՝ Queens, Inference և Crossclimb։ Հետազոտողները պլատֆորմի կոդում գտել են խաղերի հղումներ և նույնիսկ համացանցում հրապարակել են մի քանի ...

Կարդալ ավելին »

VivaTech 2024․ միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։ Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:  Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Հայ հիմնադիր ունեցող Lago-ն 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Lago ընկերությունը, որը մշակում է ալտերնատիվ վճարային համակարգ, և որի համահիմնադիրը հայազգի Րաֆֆի Սարգսյանն է, 22 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել։ Ներդրումը գլխավորել է՝ FirstMark-ը, որի գլխավոր գործընկեր Մեթ Թարքը կմիանա Lago-ի խորհրդին։ Ներդրմանը մասնակցել են նաև Y Combinator-ի, Lee Fixel’s Addition-ի, New Wave-ի, Script-ի և մի շարք անհատ ներդրողներ:  Ընկերությունը ներդրումը կուղղի ավանդական վճարումների և վճարային հարթակների համար բաց ...

Կարդալ ավելին »

Կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն

 Կառավարության որոշմամբ կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր կառավարության՝ մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող ...

Կարդալ ավելին »

DO Challenge 2024․ մարտահրավեր կոդավորողներին

DO Challenge 2024 մրցույթում կարևորվելու է ճկուն մտածողությունը, արագությունը և թիմային աշխատանքը․ մրցույթին մասնակցության գրանցումն արդեն բաց են։ DeepOrigin կենսատեխնոլոգիական ընկերության կողմից անցկացվող DO Challenge կոդավորման մրցույթը նախատեսված է թիմերի համար, որոնք հմտացած են մեքենայական ուսուցման և ծրագրավորման ուղղություններում։ Մրցույթի ընթացքում նրանց տրվելու են մեքենայական ուսուցման (ML) ու մոլեկուլյար դինամիկայի (MD) վերաբերյալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն 10 ժամում։ DeepOrigin ամերիկյան ընկերությունը, որը ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի

Ֆինլանդիան և ինը այլ երկիր համաձայնության են եկել 6G տվյալների ցանցերի զարգացման հիմնական սկզբունքների շուրջ՝ դրանք ուրվագծելով հատուկ հռչակագրում: Այդ մասին փետրվարի 27-ին Բարսելոնում անցկացվող «Mobile World Congress»-ի կապակցությամբ հայտարարել է հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը։ Հռչակագիրը ստորագրել են նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան, Շվեդիան, Չեխիան և ԱՄՆ-ն։

Կարդալ ավելին »

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերն սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։ ...

Կարդալ ավելին »

Մինչև 2029-ը Հնդկաստանը կիսահաղորդիչներ կարտադրի

Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարում երկրում կհայտնվեն 3-4 կիսահաղորդիչների արտադրության գործարաններ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։ «Կիսահաղորդչային արդյունաբերության հաջորդ մակարդակը կհասնի առաջադեմ արտադրության և հավաքման: Մեր նպատակն է առաջիկա հինգ տարում ունենալ երեք կամ չորս գործարան», – ասել է Վայշնավը: Պաշտոնյան նկատել է՝ աշխարհի հմուտ կիսահաղորդչային դիզայներների գրեթե 30%-ը հնդիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader