IT

Starlab-ը կփոխարինի ՄՏԿ-ին և տիեզերք կուղարկի SpaceX-ի Starship հրթիռը

Starship հրթիռը այս տասնամյակի վերջին ուղեծիր դուրս կբերի մասնավոր սեփականություն հանդիսացող Starlab տիեզերական կայանը, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Համապատասխան պայմանագիրը ստորագրել են հրթիռի համար պատասխանատու SpaceX ընկերությունը և Voyager Space և Airbus ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Starlab Space-ը, որն էլ կառուցում է կայանը։ Starlab Space-ը փաստացի դարձավ առաջին կոմերցիոն հաճախորդներից մեկը, որը պատվիրեց Starship-ի մեկնարկը SpaceX-ով: Ընկերությունները չեն հայտնել պայմանագրի ...

Կարդալ ավելին »

Neuralink-ի շնորհիվ Չինաստանում անդամալույծը սկսել է ինքնուրույն ուտել և խմել

Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը: Այդ մասին հայտնում է gadgettendency-ն։ Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։ Չիպը տեղադրվել է անցած աշնանը, և այժմ, մի քանի ամիս մարզվելուց հետո, նա կարողացել է վերցնել ջրի շիշը։ Գիտնականները հայտնել են, ...

Կարդալ ավելին »

Պետք է առաջնորդենք տեխնոլոգիական հեղափոխությունը. Հակոբ Արշակյանը՝ AI-ի մասին

Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը Հայաստանում, հետ չմնանք այս տեխնոլոգիական հեղափոխությունից, անգամ կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Առաջինն ուզում եմ խոսել Cognaize ընկերության մասին, որը հայկական ստարտափ է 450-ից ավելի աշխատակիցներով և շուրջ ...

Կարդալ ավելին »

Microsoft Teams-ը՝ 3D և VR հանդիպումների հնարավորությամբ

Microsoft-ը պաշտոնապես գործարկել է Microsoft Teams-ի շրջանակներում 3D հանդիպումների իր ընդգրկուն գործառույթը, որը սնուցվում է Microsoft Mesh-ի՝ ընկերության խառը իրականության հարթակի միջոցով: Այս ինտեգրումը մատնանշում է Microsoft Mesh-ի ելքը նախադիտումից՝ օգտատերերին առաջարկելով վիրտուալ տարածքներում հանդիպելու հնարավորություն՝ VR ականջակալներով կամ առանց դրա: Teams-ում 3D հանդիպումները, որոնք հիշեցնում են այժմ չգործող AltspaceVR-ը, օպտիմիզացված են VR ականջակալների օգտագործման համար՝ նախնական աջակցությամբ սահմանափակված Meta’s ...

Կարդալ ավելին »

Թոփ 10 ՏՏ ընկերությունները՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում ինչպես 2022-ին ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։ Ստորև ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակը։ 2023-ին ՏՏ ընկերություններից առաջին տեղում է հայտնվել «ՎԻԷՄ Արմենիա»-ն (Veeam Armenia)` 7,165,807,000 դրամ հարկերով և զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը, այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցնում էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2,636,640,000 դրամ հարկերով։ ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկի Neuralink-ն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: Այդ մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ «Առաջին մարդը ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում»,- գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։ Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։ «Այն թույլ է տալիս ընդամենը ...

Կարդալ ավելին »

Google Pixel 9 Pro՝ հարթ էկրան և շրջանակ, նոր տեսախցիկ

Սթիվ Հեմերսթոֆերը, որը հայտնի է OnLeaks մականունով, հրապարակել է Google-ի հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնի՝ Pixel 9 Pro-ի ռենդերային բարձրորակ նկարները։ Եվ սա այն պարագայում, որ սարքը պետք է թողարկվի դեռ այս տարվա աշնանը։ Pixel 9 Pro-ն նկատելիորեն կտարբերվի ներկայիս Pixel 8 Pro-ից: Կլորացված եզրեր չեն լինի․ սմարթֆոնը կունենա հարթ էկրան և հարթ շրջանակ։ Տեսախցիկի բլոկը նույնպես տարբեր տեսք ունի, չնայած ...

Կարդալ ավելին »

NASA․ Ingenuity-ն 3 տարի անց վնասվել է և ավարտել առաքելությունը Մարսում

Մարսի վրա Ամերիկյան օդատիեզերական գործակալության (NASA) Ingenuity ուղղաթիռի առաքելությունն ավարտվել է․ այս տարվա հունվարի 18-ին իրականացրած վերջին թռիչքի ժամանակ վնասվել է ուղղաթիռի թևերից մեկը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում NASA-ն հայտարարել է, որ սարքն այլևս ի վիճակի չէ թռչել: «Այլ մոլորակի վրա առաջին թռչող սարքի՝ Ingenuity-ի պատմական արկածն ավարտվեց: Այս զարմանահրաշ ուղղաթիռը թռչել է ավելի բարձր և ավելի երկար տարածություն, ...

Կարդալ ավելին »

Tesla-ն նեյրոցանցով կառավարվող համակարգ է գործարկում

Tesla-ն սկսել է տարածել իր էլեկտրական ավտոմեքենաների ինքնակառավարման FSD Beta v12 համակարգի թարմացումը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացնի այն, ինչ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն անվանում է «ծայրից ծայր նեյրոցանցեր» (end-to-end neural nets): Նոր համակարգին անցնելու համար ընկերությունը հրաժարվել է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդից։ FSD ինքնակառավարման համակարգի նախորդ տարբերակներից այն հիմնականում տարբերվում է նրանով, որ ավտոմեքենան ...

Կարդալ ավելին »

Արիզոնան իր կրթական ծրագրում ChatGPT է ներդնում

Արիզոնայի պետական ​​համալսարանը հայտարարել է OpenAI ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT նեյրոցանցը կներառվի ուսումնական գործընթացում։ Համալսարանը դրանով երեք նպատակ է դնում իր առաջ՝ ուսանողների առաջադիմության բարելավում, նորարարական հետազոտությունների նոր հնարավորությունների ստեղծում և կազմակերպչական գործընթացների օպտիմալացում: «Մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու անձնակազմն արդեն օգտագործում էին ChatGPT-ն, և ChatGPT Enterprise-ի գործարկումով, որն օգնեց մեզ հաղթահարել անվտանգության որոշ ...

Կարդալ ավելին »
ajax-loader