Ամերիկյան չիպարտադրող Nvidia Corp.-ը նախատեսում է 5 միլիարդ դոլար ներդնել՝ խնդիրների մեջ հայտնված մրցակից Intel Corp.-ում՝ նպատակ ունենալով համատեղ մշակել նոր չիպեր անձնական համակարգիչների և տվյալների մշակման կենտրոնների համար: Եվ այսպես, Nvidia-ն ձեռք կբերի Intel-ի բաժնետոմսեր 5 միլիարդ դոլարի չափով՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 23.28 դոլար։ Համագործակցության շրջանակում Intel-ը կզարգացնի մասնագիտացված չիպեր, որոնք հետագայում կներառվեն Nvidia-ի արհեստական բանականության համար նախատեսված ...
Կարդալ ավելին »IT
Reuters․ Թրամփը կրկին կհետաձգի ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է չորրորդ անգամ երկարաձգել այն ժամկետը, որի ընթացքում չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է TikTok սոցիալական ցանցը, կարող է որոշում կայացնել իր ամերիկյան ակտիվները վաճառելու մասին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հետաձգումը քննարկման առարկա կդառնա Իսպանիայում կայանալիք ամերիկա-չինական խորհրդակցությունների ժամանակ։ Միաժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, Tiktok-ի ճակատագիրը ...
Կարդալ ավելին »LaserWeeder G2 ռոբոտը գերազանցել է 75 հոգանոց բրիգադի հնարավորությունները
Գրաֆիկական պրոցեսորների մշակման ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ Nvidia-ն, և արհեստական բանականության վրա հիմնված գյուղատնտեսական ռոբոտների մշակող Carbon Robotics-ը միավորել են ուժերը մոլախոտերի դեմ պայքարում, ինչի արդյունքում ստեղծվել է LaserWeeder G2 ռոբոտը։ Տրակտորով քարշակվող այս սարքն ունի զգալի հաշվողական հզորություն և բարձր կետայնության 36 տեսախցիկներ՝ մոլախոտերը նույնականացնելու և ոչնչացնելու համար՝ օգտագործելով յուրաքանչյուրը 240 Վտ հզորությամբ 24 դիոդային լազերներ, հաղորդում է Техкульт-ը։ ...
Կարդալ ավելին »TikTok-ը Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մոդերատորների կփոխարինի AI-ով
Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական հարթակը կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի այն ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցներին, որը զբաղվում է բովանդակության մոդերացիայով և հարթակի անվտանգության ապահովմամբ: Այս մասին գրում է Financial Times-ը։ Այս ստորաբաժանման աշխատակիցները ղեկավարությունից նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ընկերությունն այլևս չի իրականացնի մոդերացիա Լոնդոնից։ Բրիտանական կապի ոլորտի աշխատողների արհմիության գնահատմամբ՝ Լոնդոնի ստորաբաժանման աշխատակիցների թիվը մոտ 300 ...
Կարդալ ավելին »Nvidia-ն քննարկում է AI-չիպերի` Չինաստան մատակարարման հարցը
Nvidia Corp.-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ Չինաստան ավելի առաջադեմ չիպերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջենսեն Հուանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Nvidia-ն մշակում է նոր ԱԲ-չիպ՝ B30A, որը նախատեսված է չինական շուկայի համար և ավելի հզոր է, քան H20-ը, որի մատակարարումը ՉԺՀ այս պահին թույլատրված է։ Թայվանում այցի ժամանակ ...
Կարդալ ավելին »Google. բլոքչեյն հարթակ` բանկերի համար
Google Cloud-ը ներկայացրել է Universal Ledger (GCUL)-ը՝ ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկաների մասնակիցների համար նախատեսված բաշխված ռեեստրի հարթակ։ GCUL-ը գործում է որպես ծառայություն և պարզեցնում է առևտրային բանկերում հաշիվների կառավարումը և դրանց միջև փոխանցումները։ Համակարգին մուտքը ապահովվում է մեկ API-ի միջոցով։ Հարթակը թույլ է տալիս գրեթե ակնթարթային միջսահմանային վճարումներ կատարել ցածր վճարներով՝ 24/7 ռեժիմով։ Համակարգը նախագծված է KYC և այլ կարգավորող պահանջներին ...
Կարդալ ավելին »Աշխարհի առաջին ունիվերսալ 6G չիպը՝ Չինաստանից
Չինացի գիտնականները ստեղծել են 6G ցանցերի համար աշխարհում առաջին փորձնական չիպը, որը կարող է գործել տարբեր հաճախականությունների տիրույթներում։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։ Նոր մշակումը հնարավորություն ունի ապահովելու տվյալների փոխանցման արագություն, որը հազար անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Մշակողների խոսքով՝ նոր չիպը թույլ է տալիս մի քանի վայրկյանում փոխանցել 50 ԳԲ ծավալով ֆիլմ՝ 8K որակով։ Միևնույն ժամանակ, ...
Կարդալ ավելին »Այսօրվանից Ռուսաստանում բոլոր սմարթֆոնների վրա կտեղադրեն Max մեսենջերը
Ռուսաստանի կառավարությունը Max մեսենջերը ներառել է սմարթֆոնների և այլ սարքերի վրա նախապես տեղադրված ծրագրերի ցանկում։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Max-ը նման ծրագրերի ցանկում կփոխարինի VK մեսենջերին։ Max-ի պարտադիր նախնական տեղադրումը կներդրվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական RuStore հավելվածների խանութը պարտադիր նախնական տեղադրում կդառնա iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։ ...
Կարդալ ավելին »Մասկը դատական հայց է ներկայացրել Apple-ի և OpenAI-ի դեմ
Իլոն Մասկի xAI և X ընկերությունները դատական հայց են ներկայացրել Apple Inc.-ի և OpenAI-ի դեմ՝ մեղադրելով նրանց դավադիր և անբարեխիղճ մրցակցության մեջ։ Ինչպես նշված է հայցադիմումում, որը ներկայացրել են Grok xAI չաթբոտի մշակողը և X սոցիալական ցանցը Տեխասի հյուսիսային շրջանի դաշնային դատարան, Apple-ի որոշումը՝ ինտեգրել OpenAI-ի մշակած ChatGPT հավելվածը iPhone հեռախոսների օպերացիոն համակարգում, խաթարում է ազատ մրցակցությունը և զրկում սպառողներին ...
Կարդալ ավելին »Apple-ը Հնդկաստանում ընդլայնել է նոր iPhone-ի արտադրությունը
Apple-ն ընդլայնել է չորս նոր iPhone 17 մոդելների արտադրությունը Հնդկաստանում գտնվող հինգ գործարաններում՝ ԱՄՆ մատակարարումների համար՝ փորձելով նվազեցնել արտադրական գծերից կախվածությունը Չինաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ սա առաջին դեպքն է, երբ նոր սմարթֆոնների շարքն ամբողջությամբ, այդ թվում՝ Pro մոդելները, արտադրվում է Հնդկաստանում՝ ամերիկյան շուկայի համար։ Նշվում է, որ ընկերությունը ավելացրել է Հնդկաստանում ...
Կարդալ ավելին »