Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից վերջին մեկ ամսվա ընթացքում ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2024թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ: Google play Առաջին տեղում Temu առցանց առևտրի հարթակն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելվածը։ ChatGPT արհեստական բանականության հավելվածը երրորդն է։ Չորրորդ տեղում է Ozon միջազգային առաքումների հավելվածը: Wildberries առևտրային հարթակը եզրափակում է հնգյակը։ Telegram հաղորդակցական հարթակը վեցերորդն է։ Յոթերորդ ...
Կարդալ ավելին »IT
Ավելի քան 600 մլն կիբեռհարձակում՝ Windows-ի օգտատերերի դեմ
Microsoft-ը հրապարակել է 2024-ի թվային անվտանգության մասին զեկույցը (Microsoft Digital Defense Report)։ 114 էջանոց փաստաթղթում նշվում է, որ անցած տարվա ընթացքում տարբեր տեսակի կիբեռհարձակումների թվի զգալի աճ է գրանցվել։ Զեկույցի համաձայն՝ Windows-ի օգտատերերն ամեն օր ենթարկվում են ավելի քան 600 միլիոն կիբեռհարձակումների։ Ընդգծվում է, որ հարձակվողների տրամադրության տակ օրեցօր ավելի շատ տեխնիկական ռեսուրսներ են հայտնվում, այդ թվում՝ արհեստական բանականության ...
Կարդալ ավելին »Ամենաթանկ ընկերությունը․ Nvidia-ն առաջ է անցնում Apple-ից
Nvidia-ի բաժնետոմսերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին ընկերության պատմության մեջ, ինչի արդյունքում Apple-ը կարող է տեղաշարժվել աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշի վերին գծից։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Շնորհիվ այն բանի, որ ներդրողները խաղադրույքներ կատարեցին ընթացիկ և հաջորդ սերնդի արհեստական բանականության պրոցեսորների մեծ պահանջարկի վրա, ընկերության բաժնետոմսերն աճել են 2․4%-ով և դարձել 138․07 դոլար: Հունիսին Nvidia-ն կարճ ժամանակով դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Այն ...
Կարդալ ավելին »Հաքերները զանգվածաբար կոտրում են հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ
ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին ...
Կարդալ ավելին »Cybercab և Robovan․ Tesla-ն ներկայացրել է անվարորդ մեքենաները
Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն հոկտեմբերի 10-ին ներկայացրել է Cybercab-ը՝ առանց ղեկի և ոտնակների ինքնակառավարվող երկտեղանի տաքսին, ինչպես նաև ավելի մեծ թվով ուղևորների համար նախատեսված Robovan-ը: Այդ մասին հաղորդում է CNBC News-ը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Tesla-ն ունի 21 Cybercab մեքենա, իսկ Warner Bros. ստուդիայում, որտեղ տեղի է ունեցել շնորհանդեսը, ընդհանուր առմամբ, եղել է 50 ինքնակառավարվող ավտոմեքենա։ «We, Robot» ...
Կարդալ ավելին »Մեր նպատակն է աջակցել Հայաստանի՝ առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերափոխվելուն. Քրիստինա Քվին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն ...
Կարդալ ավելին »1 տրիլիոն դոլար՝ մինչև 2027-ը․ AI շուկան
AI արտադրանքի համաշխարհային շուկան մինչև 2027 թվականը կհասնի 990 միլիարդ դոլարի։ Նման կարծիք են հայտնել Bain խորհրդատվական ընկերության փորձագետները։ AI արդյունաբերությունը, ներառյալ ծառայությունների և սարքավորումների սեգմենտները, կաճի տարեկան 40-55 տոկոսով՝ սկսած անցյալ տարի գրանցված 185 միլիարդ դոլարից, ըստ Bain-ի: Պահանջարկն այնքան արագ է աճում, որ կարող է խնդիրներ առաջացնել մատակարարման շղթայում այնպիսի բաղադրիչների համար, ինչպիսիք են չիպերը, ասել է Բեյնը: ...
Կարդալ ավելին »Նորարարություններն ինքնավար համակարգերում․ կներկայացվի արդի ռոբոտատեխնիկան
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Գիտական նորարարության ...
Կարդալ ավելին »«Ներուժ 5.0»․ ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ հայրենիքում են
վելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ Հայաստան են ժամանել՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի հենց Հայաստանում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նշելով, որ այս տարի ծրագիրն անցկացվում է հոբելյանական՝ 5-րդ անգամ: Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ...
Կարդալ ավելին »Telegram-ն իշխանություններին կտրամադրի որոշ օգտատերերի տվյալներ
Telegram-ն օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կփոխանցի իշխանություններին, եթե նրանք ունեն խուզարկության հրաման կամ այլ վավերական իրավական հարցումներ: Այդ մասին սեպտեմբերի իր Telegram ալիքում գրել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։ Նրա խոսքով՝ ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է հետ պահի հանցագործներին»։ «Չնայած Telegram-ի օգտատերերի 99,999 %-ը կապ չունի հանցագործության հետ, 0,001%-ը, որը ներգրավված է ապօրինի ...
Կարդալ ավելին »