IT

ԱՄՆ-ը կեղծ կրիպտոկայքերի զոհերին կվերադարձնեն 7 մլն դոլար

ԱՄՆ իշխանությունները 7 միլիոն դոլար կվերադարձնեն կեղծ կրիպտոարժույթների պլատֆորմների զոհերին։ Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազության տվյալներով՝ հանցագործները վստահելի հարաբերություններ են կառուցել օգտատերերի հետ, այնուհետև նրանց ուղղորդել են կեղծ կայքեր: Ավանդադրումից հետո միջոցներն անցել են կեղևային ընկերությունների ավելի քան 75 բանկային հաշիվներով, այնուհետև ուղարկվել արտասահման՝ քողարկված որպես ներքին փոխանցումներ: Կայքերը զոհերին խոստանում էին բարձր եկամուտներ իրենց ենթադրյալ ներդրումներից: Սակայն միջոցները հանելու փորձ կատարելիս խարդախները պահանջել ...

Կարդալ ավելին »

Apple-ի առաջին ծալվող iPhone-ը՝ 2026-ին

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հաստատել է, որ Apple-ը պլանավորում է հաջորդ տարի թողարկել իր առաջին ծալվող iPhone-ը, որի մասին երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում։ Նրա խոսքով, սարքն ավելի շատ նման կլինի Samsung Galaxy Z Fold-ին, քան Galaxy Z Flip-ին, ինչը նշանակում է, որ այն կունենա կաղապարի ձևի գործոն: Գուրմանը նաև նշել է, որ ծալովի iPhone-ը կօգտագործի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են ...

Կարդալ ավելին »

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է գործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport@yerevan.am ...

Կարդալ ավելին »

Նույնքան արագ, որքան բենզինը․ BYD-ն բարձրացնում է էլեկտրաքարերի լիցքավորման արագությունը

Չինական BYD-ը գործարկել է 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ էլեկտրական մեքենաների նորացված հարթակ, որը թույլ կտա լիցքավորել նույնքան արագ, որքան ավանդական մեքենաները լցնում են բենզինով: Նոր հարթակի շնորհիվ մեքենաները կլիցքավորվեն մինչև 1000 կՎտ հզորությամբ և հինգ րոպե լիցքավորվելուց հետո կկարողանան անցնել 400 կմ ճանապարհ: BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով, 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ առաջին էլեկտրական մեքենաները կլինեն Han L սեդանը և ...

Կարդալ ավելին »

FINTECH360-ում արտոնյալ գրանցումը կգործի մինչեւ մարտի 15-ը

2025 թվականի ապրիլին Երեւանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակցի, այդ թվում՝ բանկային եւ վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների: Նրանք կքննարկեն թվային փոխակերպման եւ բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։ Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի եւ KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։ ...

Կարդալ ավելին »

Microsoft-ը կմրցի OpenAI-ի և DeepSeek-ի հետ

Microsoft-ը կառուցել է իր սեփական խոշոր լեզվական մոդելները, որոնք ծրագրային ապահովման հսկայի կարծիքով կարող են մրցակցել ոլորտի առաջատարների, այդ թվում՝ OpenAI-ի մոդելների հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Microsoft-ի AI մոդելները վերջերս փորձարկվել են և պարզվել է, որ մրցունակ են ժամանակակից մոդելների հետ, ներառյալ OpenAI-ի և Anthropic-ի մոդելները: Հաղորդվում է, որ Microsoft-ի AI ալգորիթմները, որոնք մշակվում են ...

Կարդալ ավելին »

DOGE-ի հաստիքները կկրկնապատկվեն

Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, մտադիր է կրկնապատկել կազմակերպության աշխատակազմը, որը ներկայում կազմում է մոտ 100 մարդ։ Այդ մասին նա խոսել է Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում։ «Մեզ մոտ աշխատում է 100-ից մի փոքր ավելի մարդ: Հուսով եմ՝ կհասնենք 200-ի»,- նշել է նա։ Մասկի խոսքով՝ թիմը հավաքագրում է ծրագրային ապահովման մշակողների եւ տեղեկատվական անվտանգության մասնագետների։ Նա ավելացրել է, որ DOGE-ն ունի պատասխանատվության լայն շրջանակ՝ ընդգրկելով ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները: Այս համատեքստում ձեռնարկատերը մատնանշել է բյուջեի «հսկայական դեֆիցիտը», որը կազմում է 2 տրլն դոլար, մինչդեռ տոկոսավճարները գերազանցում են Պենտագոնի բյուջեն։ «Եթե մենք ոչինչ չանենք, ոչ մի բանի համար փող չի լինի։ Մենք ուղղակի կսպասարկենք պարտքերը։ Ես պարզապես չեմ ուզում, որ Ամերիկան ​​սնանկանա»,- ասել է գործարարը։ Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ կառավարության ծախսերի մասշտաբային ստուգումը: Իլոն Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել Վաշինգտոնի կառավարության ծախսերը։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։

Կարդալ ավելին »

X-ը կիբեռհարձակման է ենթարկվել

ԱՄՆ պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր, X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ X սոցիալական հարթակը կիբեռհարձակման է ենթարկվել։ Այդ մասին Մասկը հայտնել է X հարթակում զետեղված գրառման միջոցով։ «Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց սա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ է ներկայացրել

TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու գործընթացին է միացել հայազգի Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համացանցի առաջամարտիկը կարծում է՝ օգտատերերը պետք է տնօրինեն իրենց տվյալները, իսկ ստեղծողները պետք է տիրապետեն իրենց լսարանին: «Հաճախականությունը հնարավորություն կտա այս սկզբունքներն իրականություն դարձնել: Եվ առանցքում ունենալով թափանցիկություն և հաշվետվողականություն, այս նոր TikTok-ը ոչ միայն ավելի արդար կլինի, այլ ավելի հրաշալի: Ես իմ կարիերան անցկացրել եմ ապագայի ...

Կարդալ ավելին »

Cripto ներդրումային հնարավորությունները 2025-ին

Կրիպտոարժույթները վերածվել են հիմնական ակտիվների, ներգրավելով ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանր ներդրողներին: Եվ չնայած իր անկայունությանը կրիպտոշուկան լայն հնարավորություններ է ընձեռում նրանց համար, ովքեր հասկանում են դրա դինամիկան: Ձեզ ենք ներկայացնում կրիպտոարժույթի տիրույթում այսօր առկա լավագույն ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են զգալի եկամուտներ ապահովել ձեզ համար։ 1. Բիթքոյին – Թվային ոսկի (Bitcoin(BTC) – The Digital Gold) Բիթքոյնը շարունակում է մնալ ...

Կարդալ ավելին »
ajax-loader