Աշխարհի նավագնացային ընկերություններն արհեստական բանականություն (ԱԲ) են օգտագործում բեռների վտանգավորությունը որոշելու համար՝ ծովում մահացու հրդեհների թիվը կրճատելու նպատակով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Նավագնացության համաշխարհային խորհրդին (World Shipping Council, WSC)։ Իր տվյալների համաձայն՝ 2024 թվականին նավերի խոշոր հրդեհների թիվը հասել է տասնամյակի ամենաբարձր ցուցանիշին՝ մարտկոցներ և այլ տարբեր դյուրավառ նյութեր պարունակող բեռների քանակի աճի պատճառով: ...
Կարդալ ավելին »IT
Android-ի Google Photos-ը հնարավորություն է տալիս խմբագրել AI-ով ձայնային լուսանկարները
Android-ի Google Photos օգտատերերն այժմ հնարավորություն ունեն խմբագրել լուսանկարները՝ օգտագործելով բնական լեզվով ձայնային կամ տեքստային հրամաններ։ Արհեստական բանականությամբ աշխատող այս գործառույթը թույլ է տալիս օգտատերերին կատարել խմբագրումներ՝ առանց հասկանալու բոլոր գործիքները և դրանց գտնվելու վայրերը հավելվածում։Սկզբում այն հասանելի էր ԱՄՆ-ում օգոստոսին թողարկված Pixel 10 նոր սարքերի սեփականատերերին։ Արհեստական բանականությամբ խմբագրումն այժմ ընդլայնվել է ԱՄՆ-ում գտնվող բոլոր չափահաս Android օգտատերերի համար։ ...
Կարդալ ավելին »Atlas 950․ աշխարհի ամենահզոր համակարգչային կլաստերը՝ Huawei-ից
Չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ը հայտարարել է արհեստական բանականության համար նախատեսված Atlas 950 սուպերկլաստերի ստեղծման մասին։ Huawei Ascend-ի ավելի քան 520 հազար չիպերից կազմված նոր կլաստերը շուկա դուրս կգա 2026 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին տեղեկացրել է ընկերության վարչության փոխնախագահ Էրիկ Սյուն՝ Շանհայում կայացած ամենամյա Huawei Connect համաժողովում։ Կլաստերը կազմող յուրաքանչյուր համակարգ կլինի 6.7 անգամ հզոր, քան Nvidia-ի NVL144 համակարգը, որի ...
Կարդալ ավելին »Gemini 2.5՝ նոր սերնդի AI
Google DeepMind-ը ներկայացրել է իր նորագույն և հեղափոխական Gemini 2.5 մոդելը, որը կոչված է ընդյայնել արհեստական բանականության կարողությունները՝ ծրագրավորման, ռոբոտաշինության, ստեղծարարության և ինտերակտիվ հավելվածների ոլորտներում։ Առանցքային նորամուծություններից է Gemini 2.5 Pro Preview-ն, որն առաջարկում է ծրագրավորման բարձր արդյունավետոթյուն և հնարավորություն է տալիս ստեղծել առավել հագեցած ու ինտերակտիվ ցանցային հավելվածներ։ Իր հերթին, Gemini-ի հիմքի վրա ստեղծված AlphaEvolve ծրագրավորող «գործակալն» ացնում է ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը Starlink արբանյակային ինտերնետ կմատակարարի Ուկրաինային
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ 8,2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետի լրակազմեր մատակարարելու շուրջ: Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական գնումների պորտալի տվյալներից։ Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 2-ին և գործում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը։ Starlink-ն ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությանը պատկանող արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած ...
Կարդալ ավելին »Հայաստանը որոշել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող հատուկ անկախ մարմին ստեղծել
Հայաստանը պետք է կիբերանվտանգության հարցերը լուծելու համար նվիրված, անկախ մարմին ստեղծի։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ սեպտեմբերի 22-ին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Կիբերանվտանգություն» օրինագծի և դրան առնչվող օրենքներում կատարված փոփոխությունների քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ «Սա ներառում է էներգետիկայի, ...
Կարդալ ավելին »Nvidia-ն 5 միլիարդ դոլար կներդնի Intel-ում
Ամերիկյան չիպարտադրող Nvidia Corp.-ը նախատեսում է 5 միլիարդ դոլար ներդնել՝ խնդիրների մեջ հայտնված մրցակից Intel Corp.-ում՝ նպատակ ունենալով համատեղ մշակել նոր չիպեր անձնական համակարգիչների և տվյալների մշակման կենտրոնների համար: Եվ այսպես, Nvidia-ն ձեռք կբերի Intel-ի բաժնետոմսեր 5 միլիարդ դոլարի չափով՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 23.28 դոլար։ Համագործակցության շրջանակում Intel-ը կզարգացնի մասնագիտացված չիպեր, որոնք հետագայում կներառվեն Nvidia-ի արհեստական բանականության համար նախատեսված ...
Կարդալ ավելին »Reuters․ Թրամփը կրկին կհետաձգի ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է չորրորդ անգամ երկարաձգել այն ժամկետը, որի ընթացքում չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է TikTok սոցիալական ցանցը, կարող է որոշում կայացնել իր ամերիկյան ակտիվները վաճառելու մասին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հետաձգումը քննարկման առարկա կդառնա Իսպանիայում կայանալիք ամերիկա-չինական խորհրդակցությունների ժամանակ։ Միաժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, Tiktok-ի ճակատագիրը ...
Կարդալ ավելին »LaserWeeder G2 ռոբոտը գերազանցել է 75 հոգանոց բրիգադի հնարավորությունները
Գրաֆիկական պրոցեսորների մշակման ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը՝ Nvidia-ն, և արհեստական բանականության վրա հիմնված գյուղատնտեսական ռոբոտների մշակող Carbon Robotics-ը միավորել են ուժերը մոլախոտերի դեմ պայքարում, ինչի արդյունքում ստեղծվել է LaserWeeder G2 ռոբոտը։ Տրակտորով քարշակվող այս սարքն ունի զգալի հաշվողական հզորություն և բարձր կետայնության 36 տեսախցիկներ՝ մոլախոտերը նույնականացնելու և ոչնչացնելու համար՝ օգտագործելով յուրաքանչյուրը 240 Վտ հզորությամբ 24 դիոդային լազերներ, հաղորդում է Техкульт-ը։ ...
Կարդալ ավելին »TikTok-ը Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մոդերատորների կփոխարինի AI-ով
Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական հարթակը կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի այն ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցներին, որը զբաղվում է բովանդակության մոդերացիայով և հարթակի անվտանգության ապահովմամբ: Այս մասին գրում է Financial Times-ը։ Այս ստորաբաժանման աշխատակիցները ղեկավարությունից նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ընկերությունն այլևս չի իրականացնի մոդերացիա Լոնդոնից։ Բրիտանական կապի ոլորտի աշխատողների արհմիության գնահատմամբ՝ Լոնդոնի ստորաբաժանման աշխատակիցների թիվը մոտ 300 ...
Կարդալ ավելին »