ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2,375.2 հազար լիտր գինի, որից 384.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 37.9%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 13.6%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 3.3%-ով և կազմել 1,107 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է ...
Կարդալ ավելին »In Slider
Սուրճը թանկանում է
Արաբիկա տեսակի սուրճի գինը ակտիվորեն աճում է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսի 1-ից կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ սուրճի վրա։ Նյու Յորքի բորսայում հինգշաբթի առևտրի ընթացքում արաբիկայի ֆյուչերսների գները բարձրացել են ավելի քան 3.5%։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա կսահմնենք 50% մաքսատուրք՝ ի լրումն արդեն գոյություն ...
Կարդալ ավելին »8.0%-ով աճել է մսի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 16,624.6 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 8.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․8%-ով և կազմել 4,735.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.4%-ով և կազմել 906.8 տոննա։
Կարդալ ավելին »Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել
Քաջարանում, Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով այն ք.ա. 7-6-րդ դարերի է։ Մանրամասները` ռեպորտաժում:
Կարդալ ավելին »Ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 310.2 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 18․7%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 27.1%-ով և կազմել 73,591.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 12․1%-ով և կազմել է 625,766.7 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 15%-ով՝ կազմելով 9,253.5 տոննա։ Կրի արտադրությունը աճել ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան օգոստոսին կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար
Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։ Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի ...
Կարդալ ավելին »29.8%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար մայիսլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,565.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2024թ. համադրելի ցուցանիշի (7,922.5 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 29.8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »80 մլրդ դրամ․ կայացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 80 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 112 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է: Սա ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ