Եթե մեր կարգավորումները հատկապես IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը։ «Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը ...
Կարդալ ավելին »In Slider
Արտահանվող կոնյակի մեծ մասնը համապատասխանում է բոլոր ստանդարտներին. Պապոյան
Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունն ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստանից կոնյակի արտահանման վիճակագրությունը: «Ինչպես գիտեք, Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի ...
Կարդալ ավելին »Արդյունաբերությունը 12,1 տոկոս անկում է գրանցել
Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,3%-ով: Այդ մասին հաղորդել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդ որում, տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին կիսամյակում կազմել է տարեկան 10,4% (2023թ. նույն ժամանակահատվածի 11,4% – ից)։ Մասնավորապես, գյուղատնտեսությունն աճել է 7.3% – ով, շինարարությունը՝ 18.5% – ով, առևտուրը՝ 3.9% – ով, իսկ ծառայությունները՝ 9.8% ...
Կարդալ ավելին »Փորձեք գոյատևել․ մինչև +40՝ շոգերը կշարունակվեն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ ...
Կարդալ ավելին »Հայաստանը պարենով ինքնաբավ 50 երկրների շարքում է
186 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։ Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։ Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ...
Կարդալ ավելին »Հեռահաղորդակցման օպերատորներն ավելացրել են վճարումները պետբյուջե
Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել «ՎԻՎԱ Արմենիան», ...
Կարդալ ավելին »Ամերիաբանկը և Արդշինբանկը՝ ՀՀ խոշոր հարկատուների թոփ 5-ում
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: ...
Կարդալ ավելին »Հաճախ հնչող հարցեր՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության վերաբերյալ
Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։ Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած ...
Կարդալ ավելին »Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,246 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի հունիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,246,831 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 13,658 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,223,285 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 9,888 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,242,028 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 255,245 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 564,151 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 479,342 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը՝ 84,808 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 421,231 մլն դրամ։ Սրանք ...
Կարդալ ավելին »Շոգ, կարճատև ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ