Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հոկտեմբերը 2022թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Այսպես․ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 26.9%-ով, ոսպինը՝ 20.2%-ով, հաճարինը՝ ...
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանում ծնունդերն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշը
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 26 հազար 882 ծնունդ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահերի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 18 հազար 107։ Այս տարվա 9-ը ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնության 12 հազար 19 դեպք է գրանցվել, իսկ ամուսնալուծության՝ 3 հազար 363։ Սահմանային անցակետերով իրականացված գրանցումների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն մուտք գործած մարդկանց ...
Կարդալ ավելին »Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է 2024-ի կեսերից․ Զեյնալյան
Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ...
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս. ԿԲ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 31-ին տեղ ունեցած նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն իջեցնել 11 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:
Կարդալ ավելին »Խնդիրներ, որոնք սպասում են լուծումների․ միության աշխատակիցներն այցելել են անդամ ընկերություններ
Ակնհայտ է, որ պայմանավորված վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններով, ընդերքօգտագործման և մետալուրգիայի ոլորտի ընկերություններում կուտակվել են տարատեսակ խնդիրներ, որոնց մեծ մասը ընդհանուր բնույթ է կրում։ Դրանցից առաջինը դրամի անընդհատ ու աննախադեպ արժևորումն է։ Իրողությունն այն է, որ ընդերքօգտագործողների եկամուտները գոյանում են բացառապես արտադրանքի արտահանումից։ Արդեն տարուց ավել է, ինչ արտարժույթը՝ լինի ԱՄՆ դոլար, եվրո, թե ռուբլի, դրամի համեմատ զգալի և շարունակաբար ...
Կարդալ ավելին »Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այդ մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ Նա տեղեկացրել է է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք լինելո՞ւ է կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Նկատառմանը, թե այդպիսով տուրք ...
Կարդալ ավելին »Գերմանական բյուջետային Eurowings-ը կկատարի Բեռլին-Երևան ուղիղ չվերթներ
2024 թվականին գերմանական Eurowings ավիաընկերությունը ուղիղ օդային հաղորդակցություն կբացի Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով: Այդ մասին ասված է Հայաստանում ԳԴՀ դեսպանության Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում: Աղբյուրի համաձայն, չվերթը կսկսի իրականացվել հաջորդ տարվա մայիսի վերջից: Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, դոկտոր Մարտին Պետցոլդը և եվրոպական և հայ մասնագետների ասոցիացիայի ներկայացուցիչը Բեռլինում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են անցկացրել Eurowings-ի ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։ «Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ինչպես ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն 5,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո ...
Կարդալ ավելին »