Պաշտոնական

ԶՊՄԿ այցելուների թիվը գերազանցել է նախորդ 5 տարվա ցուցանիշը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների, հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջել են ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին: Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը:

Կարդալ ավելին »

Հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագիրը

Կառավարության վերջին նիստում հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ՝ նախադպրոցական հաստատությունների շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանի աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։ Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ:  2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով:  ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։  Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին։ Այսպես, 2024թ. հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 102,8% ՝ նախորդ տարվա անփոփոխ 100% – ի դիմաց։ Դա դիտվել է 2024 թվականի հունվար-հուլիսին արդյունաբերական ոլորտի տարեկան աճի կտրուկ արագացման ֆոնին՝ 0,5% – ից մինչեւ 15,7%՝ ապահովելով 1,6 տրլն (4,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ  վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Դատելով վերջնական վիճակագրական հաշվետվության մեջ բացահայտված տեղեկատվությունից՝ արդյունաբերական արտադրության բարձր աճն այլևս ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը

2023 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը (ներառյալ գալվանական փոշիացումը)։ Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 29 122,3 կգ ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (2022 թվականի 2,3 անգամ աճի դիմաց) ։ Մաքսային արժեքն աճել է 4.3 անգամ ՝ կազմելով 1.8 մլրդ դոլար: Արտահանման հիմնական ...

Կարդալ ավելին »

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի

Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Թանկարժեք մետաղի գին մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։ Այնուհետև ոսկու արժեքի աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56%)։ Ուշագրավ է, որ մինչ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...

Կարդալ ավելին »

Անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ․ Արամ Բաղդասարյանը՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ, ՀԱՊՀ Լեռնային գործ և շրջական միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Բաղդասարյանը շնորհավորել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված է․ «Գեոէկոնոմիկա ՓԲԸ-ի ամբողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ հանքագործներին և մետալուրգերին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ անվտանգ աշխատանք և նոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում»։

Կարդալ ավելին »
ajax-loader