Նախագծեր

Մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում․ ԶՊՄԿ-ն աջակցում է սպորտային ծրագրերին

ԶՊՄԿ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում սպորտային ծրագրերին, որոնք նպաստում են առողջ և ակտիվ սերնդի ձևավորմանը։ Սյունիք ՖԱ-ն միավորել է Սյունիքի բոլոր ֆուտբոլասեր պատանիներին մեկ թիմում՝ ստեղծելով միասնական ընտանիք, որտեղ իշխում են մարզական ոգին, թիմային աշխատանքը և նվիրումը։ Այսօր արդեն մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում, ինչը հստակ ապացույց է, որ մարզական կյանքը Սյունիքում զարգանում է։ Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »

Դեպի մանկության գունեղ աշխարհ․ Քաջարանի մշակույթի պալատը հիացրել է փոքրիկ հանդիսատեսին

Քաջարանի մշակույթի պալատը փոքրիկ հանդիսատեսներին մոգական ու հեքիաթային տրամադրություն է պարգևել: Նրանց համար կախարդական հնարքներով ներկայացել են աճպարարները, որոնց հաջողվել է ոչ միայն զարմացնել, այլ նաև ներգրավել երեխաներին՝ նրանց մասնակցությամբ ելույթը վերածելով խաղի և անմոռանալի հիշողության։ Նման գեղեցիկ օր պարգևող նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր դեպի մանկության գունեղ աշխարհ՝ լի ժպիտներով, զարմանքով ու խանդավառությամբ։

Կարդալ ավելին »

Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար

«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային  ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» ֆուտբոլի ակումբը՝ ԶՊՄԿ ամենախոշոր նախագիծ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկները․ ընկերության ամենախոշոր նախագիծը «Սյունիք» ՖԱ-ն է։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մարզի բոլոր խոշոր բնակավայրերում գործում են ակումբի անվճար դպրոցները։ «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը 2-րդ տարին անընդմեջ լիգայի առաջատարներից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվում է

Տեղի ունեցավ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հեռավար նիստը, որին մասնակցեցին ներքոհիշյալ անդամները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ի դեմս Վարդան Ջհանյանի «Թեղուտ» ՓԲԸ, ի դեմս Կարեն Սիմոնյանի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ի դեմս Հայկ Ալոյանի «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, ի դեմս Վահրամ Ավագյանի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, ի դեմս Ռուզաննա Գրիգորյանի Կանոնակարգի համաձայն՝ նիստը նախագահում էր խորհրդի նախագահ Վարդան Ջհանյանը, ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը պարգևատրել է աշխատակիցներին

Teghout Mining-ը խրախուսել է իր աշխատակիցներին՝ պարգրատրելով նրանց։ Ընկերության տարածած հայտարարության մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2024- թվականի արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․ 1. «Լավագույն ղեկավար» պատվավոր կոչում` •Գլխավոր ճարտարագետի ...

Կարդալ ավելին »

«Սյունյաց երկիրը»՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին

Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ 5,5 տպագրական մամուլ ծավալով (A 4 չափսի 44 էջ) և 1500 տպաքանակով համարն ամբողջապես գունավոր է՝ տպագրված կավճապատ թղթով։ Համարի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Կարդալ ավելին »
ajax-loader