Միության գործունեությունը

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվում է

Տեղի ունեցավ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հեռավար նիստը, որին մասնակցեցին ներքոհիշյալ անդամները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ի դեմս Վարդան Ջհանյանի «Թեղուտ» ՓԲԸ, ի դեմս Կարեն Սիմոնյանի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ի դեմս Հայկ Ալոյանի «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, ի դեմս Վահրամ Ավագյանի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, ի դեմս Ռուզաննա Գրիգորյանի Կանոնակարգի համաձայն՝ նիստը նախագահում էր խորհրդի նախագահ Վարդան Ջհանյանը, ...

Կարդալ ավելին »

Լրագրողական մրցույթ` «Հանքարդյունաբերություն 2025»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը  հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.Թեմաներ «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում» «Նորարարական լուծումներ՝  վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում» «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան» «Հանքարդյունաբերությունը և համայնքները» Այլ թեմաներ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝  հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից ...

Կարդալ ավելին »

«Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ»․ աշխատաժողով՝ Երևանում

Երևանում կայացել է «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի ասպեկտներ հանքարդյունաբերության մեջ. պետական պարտավորություններ և բիզնես հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, ԶՊՄԿ ներկայացուցիչները, միջազգային մասնագետներ և ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նախարարի տեղակալը ելույթի ժամանակ ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, այն ունի զգալի ներուժ խթանելու տնտեսական աճը, ապահովելու տարածքային համաչափ զարգացումը ...

Կարդալ ավելին »

«Բենտոնիտ»․ տնտեսական կարևոր հումք արտադրող կոմբինատի խնդիրներն ու ծրագրերը

Հայասատանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատում, որը միության անդամ կազմակերպություններից է։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության առջև ծառացած խնդիրները, շրջայց կատարվեց հանքում և կոմբինատում։ Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, նատրիում, կալիում։ Բենտափոշին և հատիկավոր բենտոկավը կիրառելի են բազմաթիվ բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սև մետալուրգիայում, ...

Կարդալ ավելին »

Զրպարտությունից և սաբոտաժից պաշտպանվելն ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցության հայտարարությունը

ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ, արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որ միասին անցած ճանապարհը, կառուցողական համագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։ Սրանից ելնելով` անհրաժեշտ ենք համարում արձագանքել ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության վերջին ...

Կարդալ ավելին »

Կայացավ Հանքարդյունաբերողների և մետալուրգների միության ու ՏԿԵՆ աշխատանքային խմբի առաջին նիստը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մարտահրավերներին, քննարկվել ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․-ին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միությունն անդամակցեց ՀԳՀՄՏ-ին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ.-ի առաջին հերթական նիստը։ Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 13-ը։ ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, այդ թվում նաև` նախօրեին «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» գործատուների միության ՀԳՀՄ-ին անդամակցման նպատակով համատեղ նախաձեռնած քննարկման արդյունքները: Վահագն ...

Կարդալ ավելին »
ajax-loader