Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրեց աշխատանքային խմբի նիստ։ Քննարկվեցին CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավոր տարբերակները։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ ներկայում կառավարությունը քննարկում է «Օգտակար հանածոների պաշարների միջազգայն հաշվետվողականության ստանդարտների կոմիտեի»՝ CRIRSCO, չափանիշներին անցնելու հարցը։ CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների ...
Կարդալ ավելին »Միության գործունեությունը
Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար
«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ
Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր հատվածներից է․ ՏԿԵ նախարար
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է քննարկելու ոլորտի մարտահրավերները, հեռանկարները եւ զարգացման հնարավորությունները։ Խուդաթյանը նաեւ նշել է, որ ֆորումը հնարավորություն է տալիս գտնել նորարարական եւ արդյունավետ լուծումներ ոլորտի հետագա զարգացման համար։ «Այսօր, հանքանյութերի համաշխարհային ...
Կարդալ ավելին »«Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը»․ ոլորտի խնդիրներն ու առավելությունները
Երկօրյա համաժողով՝ Ծաղկաձորում․ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է ութ երկրների պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ այսպիսի ֆորմատով բոլոր ...
Կարդալ ավելին »Հանքագործության և մետալուրգիայի ասոցիացիան և էկոնոմիկայի նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր
Հայաստանի հանքագործության եւ մետալուրգիայի ասոցիացիան եւ էկոնոմիկայի նախարարությունը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է «Հայաստանի հանքարդյունաբերությունը» ֆորումի ժամանակ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը լրագրողներին հայտնել է, որ պետական եւ մասնավոր հատվածները կաշխատեն միասին՝ աջակցելով միմյանց բարեփոխումների իրականացման գործում։ «Բոլոր նախաձեռնությունները նախ պետք է քննարկվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այնուհետեւ մենք կանցնենք հաջորդ փուլին: Օրինակ, եթե էկոնոմիկայի նախարարությունը հանրությանը ներկայացնում է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն կտրուկ ավելացրել է վճարումները պետբյուջե․ Փաշինյան
2018-2025թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 148 տոկոսով ավելի շատ վճարումներ է կատարել պետբյուջե, քան նախորդ յոթ տարիներին։ Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» («Mining Armenia Forum 2025») ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս վճարումները ներառում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն եւ այլն։ «Մենք հաճախ ենք քննարկում մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը միջազգային լավագույն բնապահպանական չափանիշներին։ Շրջակա միջավայրի ...
Կարդալ ավելին »Նոր գործակցության մեկնարկ․ «Հայասա մետալ-Կանադայի» տնօրենը՝ ՀՀՄԱ-ում
Հայաստանում է միջազգային հայտնի երկրաբան, երկրաբանության միջազգային փորձագետ Դենիս Մուրը։ Վերջինս Հայաստանում խոշոր ներդրումային ընկերության՝ «Հայասա մետալ-Կանադա» կանադական ընկերության (նախկինում՝ «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի») հիմնադիր տնօրենն է։ Աշխատանքային համագործակցության շրջանակներում ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս Դենիս Մուրի, հանդիպեց «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» փոխնախագահ, Կառավարության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի հետ։ Տիկին Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և գործակցության պատրաստակամության ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները․ քննարկում Պոլիտեխնիկական համալսարանում
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է «Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։ Նպատակը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերհանումն էր՝ գիտակրթական և արդյունաբերական գործակցության միջոցով։ Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․ 1․ Հանքավայրի ռեսուրսների և պաշարների գնահատման առանձնահատկությունները (միջազային և տեղական ստանդարտների համեմատություն)։2․ Հանքարդյունաբերության կադրերի պատրաստում և ...
Կարդալ ավելին »Ամուլսարի ծրագրի գործարկումը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումն է. Վարդան Ջհանյան
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ