Հասարակություն

ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդեռլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդեռլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդեռլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները ...

Կարդալ ավելին »

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը օրերս հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն աղբահանության վճարի արտոնություն կսահմանի որոշակի խմբերի համար

Երևանի քաղաքապետարանն ապրիլի 22-ին կայացած նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսում է աղբահանության վճարի արտոնություն սահմանել որոշակի խմբերի համար։ Նախագծի մասին մանրամասներ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների  հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։  Նրա խոսքով՝ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Քաղաքացիները 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը:   ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ–ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:  Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: 

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Նիդեռլանդներում

Նիդեռլանդներում մի շարք միջոցառումներ են անցկացվել և անցկացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Nidoragir-ը։  Միջոցառումների շարքը բացվել է ապրիլի 11-ին, Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում

Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու։ Հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հպարտությամբ նշեց, որ իրենց թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։  «Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին ...

Կարդալ ավելին »

3 ոստիկան աշխատանքից ազատվել է, 2-ը՝ խիստ նկատողություն ստացել. ՆԳՆ կարգապահական հանձնաժողով

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Նիստին մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված ...

Կարդալ ավելին »

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնության մեջ

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թ. Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նշվում է, որ դատարանը Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել և կարճել է նրա մահվան հետ կապված քրեական գործը։  Ավելի վաղ դատախազը խնդրել էր Խաչատուրյանի մեղավորությունն ապացուցված ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ Քույրերի գործն առայժմ փակված չէ, սակայն ...

Կարդալ ավելին »

Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի

Երևանում տարեսկզբից արդեն անցկացվել է շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025-ին ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ...

Կարդալ ավելին »
ajax-loader