ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) շենքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման խնդիրները աշխատավայրում» թեմայով: ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքի անվտանգության և առողջության միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովի ժամանակ իր խոսքում շեշտեց, որ տվյալ կառույցի գործունեության հիմքում յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայությունն է։ «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Հայաստանում մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին: Իմունականխարգելման եվրոպական շաբաթն անցկացվում է 2005 թվականից: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ իմունականխարգելումը հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։ • Պատվաստումները պաշտպանում են մարդուն՝ կյանքի բոլոր փուլերում:• Ապահովում են առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով: ...
Կարդալ ավելին »Կայա Կալասը կայցելի Հայաստան
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։ «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ...
Կարդալ ավելին »Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին Երկրի ղեկավարը պատասխանել ...
Կարդալ ավելին »Կողբի թիվ 2 դպրոցի «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է
Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ «Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել ...
Կարդալ ավելին »«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից»․ ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 26-ից կներկայացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի ...
Կարդալ ավելին »Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների մրցույթ
Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարություն ծրագրի շրջանակներում շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հուլիսի 22-ի ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով): Մրցույթի մասին այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ:
Կարդալ ավելին »10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին
Ապրիլի 24-ը Եղեռնի սուրբ նահատակների հիշատակության օրն է։ Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Հազարավոր մարդիկ Հայաստանից և արտերկրից այցելում են Ծիծեռնակաերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանությն զոհերի հիշատակին։ Ստորև ներկայացնում ենք 10 փաստ հուշահամալիրի մասին։ Բլուրը, որի վրա կանգնած է հուշահամալիրը, կոչվում է Ծիծեռնակաբերդ։ Ըստ ավանդության այստեղ գտնվող ծիծեռնակները օգնում էին սիրո աստվածուհի Աստղիկին և պատերազմի աստված Վահագնին միմյանց լուրեր ...
Կարդալ ավելին »Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը տիար Յակուբյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, ...
Կարդալ ավելին »