Հայաստանի տարածքում հունիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում հունիսի19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15։51-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի հունիսի առաջին կեսի դրությամբ կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, նախնական տվյալներով 7465 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 4059 հեկտար՝ Գավառ համայնքում, 3913 հեկտար՝ Մարտունի համայնքում և 852 հեկտար՝ Ճամբարակ համայնքում։ 8614 հեկտար կազմել են գարու, 6452 հեկտար՝ կարտոֆիլի, 602 հեկտար՝ գարնանացան ցորենի, ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 25 սանտիմետրով
2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ ...
Կարդալ ավելին »Արարատի մարզի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ հորը սպանելու փորձի կասկածով
Արարատի մարզի 37-ամյա բնակիչը 2023 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00-ի սահմաններում, մտնելով Մասիս քաղաքում գտնվող իրենց տան հյուրասենյակ, տեսել է, որ 55-ամյա մորեղբայրը, ալկոհոլի ազդեցության տակ, բարձը դնելով անկողնային հիվանդ 89-ամյա պապի գլխին, փորձել է խեղդել նրան: 37-ամյա տղամարդն անմիջապես նրան քաշել է մի կողմ և բարձը ձեռքից վերցրել: Այնուհետև տան բակում գտնվող ավտոտնակում 55-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է ...
Կարդալ ավելին »Պատերազմի մասնակիցների և զորացրվածների համար մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր
Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։ Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն ...
Կարդալ ավելին »Դատարանները մոտ 80 տոկոսով կբեռնաթափվեն
Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնելու դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, որն իր հերթին հայցադիմումը էլեկտրոնային եղանակող ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ խոսքը մինչև 2 միլիոն դրամի վճարում չկատարելու գործերի մասին է, որը կազմում է քաղաքացիական գործերի 90 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցիներն ավերել են 19-րդ դարում կառուցված Հալիվորի կամուրջը
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը։ Այդ մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամրջի մասին: Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտքԻշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ...
Կարդալ ավելին »Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում կկառուցվի ևս 23 կրթական հաստատություն
Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում ևս կկառուցվի 23 կրթական հաստատություն, որն իրագործելու համար Կառավարությունն ավելի քան 224 միլիոն դրամ հատկացրեց։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ընդհանուր առմամբ, գումար կհատկացվի 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց։ Ընդ որում, խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել առկա ...
Կարդալ ավելին »