ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Շաքարավազի և հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու ուղղակի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ն հայտարարում է աղետների ռիսկի կառավարման դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ոլորտում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, դրամաշնորհային ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացումը, առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը, առաջին օգնության ցուցաբերման հմտությունների վերաբերյալ գործնական և տեսական դասընթացների և վարժանքների կազմակերպումն ու համանման նախաձեռնությունների խրախուսումը: «Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) ...
Կարդալ ավելին »Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ․ Կենտրոնական բանկ
2023 թվականի հունիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակ» և «Արարատ-73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները: Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ 1910-ականներից ի վեր առանձին հայ անհատներ աշխարհի տարբեր երկրներում հայկական ֆիլմեր նկարահանելու փորձեր են արել։ 1923 թ. ապրիլի 16-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հիմնեց Պետկինոն (հետագայում՝ «Հայկինո», «Հայֆիլմ»)։ Այսպիսով ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 16:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 39 հազար եվրո փոխհատուցել Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքի խախտման համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 20-ին արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի՝ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտանիքին վճարել 39 000 եվրո փոխհատուցում։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը տեղեկացրել է, որ մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ այդ շատ ...
Կարդալ ավելին »Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 15:50-ին կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի նշվում:
Կարդալ ավելին »Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է կազմակերպության գործունեությունը: Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի անդամները երբեմն ճիշտ քննադատություններ են հնչեցնում՝ կոնկրետ խնդիրների լուծման գործում թերանալու առումով: Այս մասին հաղորդում է վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում, իսկ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն զարգանում են նաև անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական ...
Կարդալ ավելին »