ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելին »Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ մշտական ներկայացուցչին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: Այդ մասին հայտնում է ֆինանսների նախարարությունը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել ...
Կարդալ ավելին »Իրանի Azad իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության, գրում է Էրմենիհաբերը։ Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը
Իրավապահները հայտնաբերել են հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։ Այդ մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այս պահին նրա հետ քննչական գործողություններ են ընթանում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել ...
Կարդալ ավելին »Երևանի լուսավորության համակարգը կարդիականացվի
ևանում օգոստոսի 1-ից արտաքին լուսավորության համար կսահմանվի նոր ժամային գրաֆիկ։ Ամռանն ու աշնանը լուսավորությունը կլինի մինչև ժամը 2։00-ը, իսկ ձմռանն ու գարնանը` 1։00-ը։ Հրավիրած ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այժմ բոլոր վարչական շրջաններում ակտիվ աշխատանքներ են կատարվում արտաքին լուսավորության վերականգնման առումով։ Հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար սնունդ
Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ժամանակակից պարի միջազգային ամառային 3-րդ փառատոնը կանցկացվի օգոստոսին
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։ Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։ Օգոստոսի 24-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։ Հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Արցախ։ Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական ...
Կարդալ ավելին »Մոսկվան Լաչինի միջանցքը շուտափույթ բացելու կոչ է արել
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման ընթացքում ռուսական կողմը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։ Եռակողմ և երկկողմ հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ առանձնացնելով հանդիպումների հիմնական թեմաները։ Ըստ գերատեսչության՝ նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների։ «Ռուսական կողմն ...
Կարդալ ավելին »