Հասարակություն

Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի

Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարդալ ավելին »

Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել ...

Կարդալ ավելին »

Վայրի կենդանիների ապօրինի առևտուրը՝ IUCN-ի ֆորումի օրակարգում

ելույթով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)աշխատակիցները մասնակցել են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պահպանության ֆորումին (RCF), որը տեղի է ունեցել Բելգիայի Բրյուգե քաղաքում: Որպես IUCN-ի Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջտարածաշրջանային կոմիտեի(ICENCA) ղեկավար կոմիտեի անդամ, FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մասնակցել է «Վայրիկենդանիների ապօրինի առևտուր. ինչպե՞ս է ԵՄ-ն դիմակայում» խորագրով քննարկմանը, որի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Ամռանը ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ին

Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում  Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր: Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել ...

Կարդալ ավելին »

ԳԱԱ-ն և Չինաստանի CORE ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Գիտությունների ազգային ակադեմիայի և չինական CORE ակադեմիայի պատվիրակության հանդիպմանը ՀՀ ԳԱԱ-ում ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ CORE ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։ Հուշագրի նպատակն է․ նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում իրականացնել համատեղ գիտական ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 94 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, ...

Կարդալ ավելին »

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հոկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր վարչական շրջանում գերազանցել է հոկտեմբեր 5-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին: Կենտրոնում և Շենգավիթում շեղումներ չեն արձագարվել: Հոկտեմբերի 7-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում: Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կարդալ ավելին »

«Պահպանել դիմագիծը». Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման առաջարկները քննարկվել են Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ու Գերմանիան համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում գործակցության 2025-ի ծրագիրը

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Արցախի ՄԻՊ

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23  ...

Կարդալ ավելին »
ajax-loader